Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին
ՍՊՈՐՏԼոս Անջելես քաղաքում՝ «Crypto.com» արենայում, կայացել է խառ մենամարտերի (MMA) UFC 331 խոշոր մրցաշարը։
Երեկոյի երկրորդ գլխավոր իրադարձությունը UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի ու բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի մենամարտն էր։
Դիմակայությունն ավարտվել է հայ մարտիկի փայլուն հաղթանակով՝ հենց առաջին ռաունդում։ Մեկնարկային 5-րոպեանոց հատվածի ավարտից վայրկյաններ առաջ Ծառուկյանը մրցակցին սեղմել է ցանցին և արմունկի երկու հարվածներով նրան տապալել է՝ գրանցելով ուղիղ նոկաուտ։
Այսպիսով, 29-ամյա Արման Ծառուկյանը խառը մենամարտերի իր պրոֆեսիոնալ ռեկորդը հասցրեց 24 հաղթանակի (որոնցից 16-ը՝ ժամկետից շուտ), նրա ակտիվում կա նաև 3 պարտություն։ 30-ամյա Մաուրիսիո Ռուֆին, որը մինչ այս ուներ 14 հաղթանակ (13-ը՝ ժամկետից շուտ), կրեց իր կարիերայի 3-րդ պարտությունը։



