Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել
ՍՊՈՐՏՔենիացի Ագնես Նգետիչը գերազանցել է կիսամարաթոնի համաշխարհային ռեկորդը: Նա այս նվաճմանը հասել է Կոպենհագենում կայացած վազքի աշխարհի առաջնությունում։
Նա 21.1 կմ հեռավորությունը հաղթահարել է 1 ժամ, 5 րոպե, 15 վայրկյանում: Նախորդ ռեկորդը պատկանում էր նրա հայրենակից Պերես Ջեպչիրչիրին (1:05.16), որը սահմանվել էր 2020 թվականի հոկտեմբերի 17-ին։



