ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ Պետդումայի ընտրություններից հետո մշակվել է արձանագրությունների ավելի քան 83 %–ը, և «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է քվեների 57,85%–ը։ Այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Երկրորդ տեղում Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունն է (13,83%), որին հաջորդում են Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, «Նոր մարդիկ» (7,96%) և «Արդար Ռուսաստան» (4,99%) կուսակցությունները:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Վեստի»–ին հայտնել է, որ Պետդումայի ընտրություններում ամենաակտիվների թվում է եղել Երևանում դեսպանատան տարածքում գործող ընտրատեղամասը։
«Արտասահմանում ամենաակտիվ ընտրատեղամասերի շարքում առաջատար են Երևանը, Բելգրադը, Կիպրոսը, Քիշնևը, Փհենյանը, Պհուկետը և Ղազախստանը», – ասել է նա:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



