Երևան, 18.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան

ԲԼՈԳ
Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար։

 Եթե ազգը այս երկու կարգավիճակներից որևէ մեկում չէ, նշանակում է՝ քաղաքականապես դեռ հասուն չէ և, որ ամենակարևորն է, չունի հասուն քաղաքական էլիտաներ։

 Փառք Աստծո, մենք այսօր ունենք սուվերեն, անկախ պետություն։ Բայց անկախություն ունենալը դեռ բավարար չէ։ Պետք է հասկանալ՝ ինչ է անկախությունը, ինչ է սուվերենությունը և ինչպես են դրանք պահպանվում։

Պատմության մեջ եղել են ազգեր, որոնք աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով անկախություն են ձեռք բերել, բայց չեն կարողացել այն պահպանել։ Կամ վերածվել են այլ պետությունների ձեռքում գործիքի՝ սեփական ժողովրդին զոհաբերելով օտար պետությունների ու աշխարհաքաղաքական բևեռների շահերին։

Այսօր, ցավոք, մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ վտանգված կարող են լինել մեր անկախությունն ու պետականությունը։

Հենց այդ պատճառով Հայաստանի քաղաքական էլիտաներն ու ժողովուրդը պարտավոր են դրսևորել բարձր քաղաքական հասունություն՝ պաշտպանելու սեփական պետականությունն ու ժողովրդի անվտանգությունը։
Միայն խոսելով և կենացներ խմելով՝ պետականություն չես կերտի և անկախություն չես պահպանի։ Դրա համար անհրաժեշտ են խորը քաղաքական գիտելիք, հասուն հասարակություն և պատասխանատու քաղաքական էլիտաներ։

Մենք պետք է հասկանանք՝ ինչ է կատարվում Հայաստանի շուրջ և Հայաստանի ներսում, ու կարողանանք ճիշտ գնահատել այն իրավիճակը, որում հայտնվել ենք։

Ժամանակն է սթափվելու և Հայաստանի պետական շահերից բխող որոշումներ կայացնելու։

Ազգերը ձգտում են անկախության, որպեսզի ունենան սեփական պետություն և իրենց ճակատագիրը տնօրինեն իրենք։ Բայց անկախությունը նաև պատասխանատվություն է։

 Երբ մեր իշխանությունները հայկական են, նրանք պետք է այնպես կառավարեն երկիրը և այնպես վերաբերվեն սեփական ժողովրդին, որ Հայաստանի քաղաքացին զգա ու հասկանա անկախ պետություն ունենալու արժեքը։ Որպեսզի ժողովուրդը երբեք չհիասթափվի իր անկախությունից և չմտածի․ «Ի՞նչ տարբերություն, եթե հայերն էլ մեզ հետ վարվում են այնպես, ինչպես ժամանակին վարվել են օտարները»։
Սիրելի՛ ժողովուրդ, անկախությունն ու պետականությունը մեր ամենաթանկ արժեքներն են։

 Ես, օրինակ, ինձ համար ամենաթանկ և կարևոր գործերից մեկը համարում եմ այն, որ կարողանամ իմ որդուն ժառանգել հարատևող Հայաստանի անձնագիր։ Դա, երևի թե, կլինի իմ կյանքի ամենամեծ գործը։
Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ պետք է այդ պատասխանատվությունը զգա։

Տոնդ շնորհավոր, իմ երկիր, իմ Հայաստան։
 
Դուք հասկանու՞մ եք, որ անարդարությունը, որը այսօր կրծքով պաշտպանում եք, մի օր կարող է ձեզ հարվածել․ Մարիաննա ՂահրամանյանԻրանը hարվածել է Քուվեյթում ամերիկյան ավիաբազային Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Պուտինը և Սի Ծինփինը սկսել են ռուս-չինական բանակցությունները Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Կիևի անվտանգության երաշխիքներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀամախմբվում ենք ըստ օրակարգի, ճիշտ չի, որ բոլորը նույն կերպ մտածեն, երբեմն դժվար է լինում. ԳրիգորյանՎճռական գործողություններ լինելու են. Լևոն ԱզիզյանՉկա’ մի դեպք, երբ սահմանադրություն չփոխելու համար մի երկիր հարձակվում է մյուս երկրի վրա․ ԳրիգորյանԱյս իշխանության հեռացումից հետո Սահմանադրության փոփոխության հարց պետք է դրվի. Աննա Գրիգորյան44-օրյա պատերազմը ես հաճախ եմ բնորոշել որպես «տարօրինակ». Արմեն ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդմամբ․ Լևոն ԱզիզյանԱյս իրավիճակում չի քննարկվում այլ պատասխան քան ոչը․ Արամ Վարդևանյան Հայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՄոսկվա-Երևան տոմսերը կտրուկ թանկացել են․ ի՞նչ արժեն այս պահինՄելիքբեկյանը կողմ է, որ ՖԻՖԱ-ն գլխավորի Դիալլոն․ «Լավ ճանաչում եմ, ունի անհրաժեշտ որակները»ՔՊ-ն մահաբեր իշխանություն է․ Արսեն Գևորգյանն այս իշխանության զոհն է․ մենք շարունակելու ենք պայքարել, մինչև նրա նկատմամբ արդարությունը վերականգնվի. Ուժեղ ՀայաստանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրՄենուա Սողոմոնյանի յուրահատուկ շնորհավորանքը Խաչիկ ԳալստյանինՆոյեմբերի 18-ին, 19-ին և 20-ին ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուՄինչև 2026 թ.-ի դեկտեմբերի 31-ը. 3 ժամկետ, որոնք բաց թողնելու դեպքում կարող եք գումար կամ իրավունք կորցնելԻնչպե՞ս է իշխանությունը համարձակվում հրաժարվել Հայաստանի ծննդյան վկայականից՝ երկիրը թողնելով Ադրբեջանի տարածքային հավակնությունների առաջ անպաշտպանԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ Նախկինում ընդդիմադիր Փաշինյանն այսօր կամաչեր վարչապետ Փաշինյանից. Մարիաննա ՂահրամանյանԴուք կտրված եք ժողովրդից․ հունիսի 7-ին ժողովուրդն իր խոսքը հստակ ասել է․ մենք թույլ չենք տա ալիևյան սահմանադրության ընդունումը․ Շիրազ ՄանուկյանՄհեր Ավետիսյանը՝ ուսանողներին․ «Ուժը ծնվում է գիտելիքից ու խելքից, դուք եք ծնելու այդ ուժը՝ հանուն Հայաստանի»«Մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը»․ Հայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան․ Արտակ ԶաքարյանՎարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասինԱՄՆ-ը չտեսնված hարված կհասցնի Իրանին՝ Վաշինգտոնի վրա hարձակման դեպքում. Թրամփ Փաշինյանն իր իսկ քննադատության թիրախում. Մարիաննա ՂահրամանյանԿիմ Չեն Ընը բազկաթոռին նստած հետևել է իր դստեր դահուկասահքին Այս մարդիկ ամեն օր խախտում են մեջբերածս ու մի շարք այլ օրենքներ. Աննա ԿոստանյանԸնտրություններում Փաշինյանին ձայն տված մարդկանց զգալի մասն այդ քայլն արել է վախից դրդված. Ավետիք ՉալաբյանՎարորդների համար ստուգման նոր կարգ է նախատեսվում. նախագիծը` ԱԺ-ում Սահմանադրությունը չի փոխվելու. տեսանյութԲժիշկների լիցենզավորման ժամկետները փոխվում են․ նոր որոշում է սպասվում «Քարսիթի» համար 20 հազար դրամ տուգանքը քիչ է․ նոր առաջարկ ԱԺ-ում Ջեյմս Քեմերոնի հետ երևանյան հանդիպումն ու համերգը չեղարկվել են Բիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներ Զինծառայությունից ազատվելու նոր հնարավորություն է առաջարկվում 39-ամյա հայրը կծել է իր երեխաներին՝ խաղի ժամանակ իրեն գնդակ չտալու պատճառով. երեխաներին հոսպիտալացրել ենԵրևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը. մեկ հոգու տեղում բուժօգնություն են ցուցաբերել Խամենեիի և նրա ընտանիքի սպանության գործով Թեհրանը մեղադրանք է առաջադրել․ մանրամասներ Գույքահարկից մինչև 100 հազար դրամ փոխհատուցում․ դեկտեմբերրի վերջնաժամկետները Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը, «Kia»-ն և «Honda»-ն Բռնատիրական կարգերը մեր երկրում երկար դիմակայել չեն կարող. մի օր դա ավարտվելու է. Արեգ Սավգուլյան21-ամյա ուսանողուհի է ընկել 8-րդ հարկիցԳազի սակագնի թանկացումը բացասական է ազդելու Հայաստանի տնտեսության վրա. Արմեն ՄանվելյանՇենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել «Մանչեսթեր Սիթի»-ն Հալանդի համար տրանսֆերային արժեք է սահմանել. El Nacional