ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա
ՍՊՈՐՏՀայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում:
5-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Պերուի հավաքականի նկատմամբ:
Հաղթանակ են տարել Մարիամ Մկրտչյանը և Անահիտ Մկրտչյանը։ Լիլիթ Մկրտչյանի և Էլինա Դանիելյանի պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:



