Իրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի զինված ուժերը ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսեն հարվածել նախկինում հարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զենքի կիրառմամբ։ Այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մեր թիրախներն էլ այլևս նախկինը չեն լինելու։ Մենք ունենք նոր թիրախներ, որոնց ուղղությամբ դեռևս հարվածներ չեն հասցվել», - նրա խոսքերն է մեջբերում Fars գործակալությունը։
Մոհեբին ընդգծել է, որ փոփոխությունները կվերաբերեն պատերազմի աշխարհագրությանը, կիրառվող զենքին և ռազմական տեխնիկային։
«Մենք մարտադաշտ դուրս կբերենք նոր հնարավորություններով նոր զենք, և աշխարհը կապշի», - նշել է ԻՀՊԿ ներկայացուցիչը։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



