Հորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀորմուզի նեղուցով առևտրային նավերի տարանցումը սեպտեմբերի 19-20-ին կրճատվել է երեք անգամ՝ նախորդ հանգստյան օրերի համեմատ, ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացում առկա փակուղու ֆոնին: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Kpler վերլուծական ընկերության տվյալներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ըստ նրա տվյալների՝ անցած հանգստյան օրերին նեղուցով անցել է ընդամենը 12 նավ։ Ընդ որում՝ սեպտեմբերի 12-13-ին Հորմուզի նեղուցով տարանցիկ անցել էր 35 նավ։
Reuters-ը հիշեցրել է, որ մինչև ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության սկսվելը Հորմուզի նեղուցում տարանցումը կազմում էր օրական շուրջ 125 նավ։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



