Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք Չալաբյան
ԲԼՈԳՍիրելի բարեկամներ,
Այսօր Հայաստանի Հանարապեըությունը նշում է իր վերանկախացման 35-րդ տարեդարձը։ 1991 թ․ այս օրը, մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը (մոտ 95%) ընտրություն կատարեց՝ անջատվելու Խորհրդային Միությունից, դրանով տեր կանգնելով իր պետականությոանը, և ժամանակակից ազատ ազգերի ընտանիքում ապրելու իրավունքին։
Մեր անկախության ուղին դյուրին չի եղել, և կարևոր նվաճումների կողքին մենք նաև ցավալի կորուստներ ենք ունեցել։ Սակայն և որ մի կորուստ կամ դժվարություն չի կարող շեղել մեզ անկախության ճանապարհից՝ սեփական ճակատագիրը տնօրինելու, ազատ ապրելու և այդ ազատությունը մեզ ի բարրօրություն օգտագործելու իրավունքից։ Այսօր էլ մենք, որքան էլ բախվենք ծանր մարտահրավերների և դժվարին իրողությանը, պարտավոր ենք հնարավոր ամենն անենք՝ շենացնելու և մեզ զավակներին փոխանցելու ավելի հզոր, ավելի ազատ և ավելի արդար երկիր։
Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին։



