Հնդկաստանում ամբոխն ընտանիքին հոշոտել է կախարդության համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանի արեւելքում ինքնադատաստանի են ենթարկել կախարդության մեջ մեղադրվող ընտանիքին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Օրիսա նահանգի Լահանդա բնակավայրում: Տեղի բնակիչները կնոջն ու տղամարդուն մեղադրել են հարեւանների երեխաների դեմ հիվանդություն ուղարկելու մեջ: Կացիններով զինված հինգ մարդ ներխուժել է ենթադրյալ կախարդների տուն, ամուսիններին հանել անկողնուց եւ սպանել նրանց, ինչպես նաեւ չորս երեխաներին: Երկու փոքրիկներ հրաշքով փրկվել են եւ տեղի ունեցածի մասին հայտնել ոստիկաններին:
Ըստ Lenta-ի, դեպքի վայր ժամանած իրավապահները տանն արյան լճեր են հայտնաբերել, կացին եւ խեղված մարմիններ: Նրանք նաեւ 8 տարեկան տղայի են գտել, որը փրկվել է՝ մնալով հարազատների մարմինների տակ: Նրան տեղափոխել են հիվանդանոց:
Չնայած Հնդկաստանի կառավարությունն ու ոստիկանությունն ակտիվորեն պայքարում են նախապաշարումների դեմ, ամեն դեպքում, բազմաթիվ նահանգներում երկրի բազմաթիվ նահանգներում կախարդների դեմ որսը շարունակվում է: 2013 թվականին այդ հողի վրա 119 մարդ է զոհվել, 2012 թվականին՝ 160 մարդ:



