Կոյուղու մեջ երկու մարդ է մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզում կոյուղու կոլեկտորի վրա աշխատանքներ իրականացնելիս երկու կոմունալ աշխատակից է մահացել։
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին՝ Բոր քաղաքի Մետալուրգով փողոցում։ Տարածաշրջանի աշխատանքի պետական տեսչության փոխանցմամբ՝ միջադեպը որակվել է որպես դժբախտ պատահար։
Դեպքի պատճառներն ու հանգամանքները ներկայում պարզվում են։ Պետական տեսչությունը համագործակցում է նաև համապատասխան իրավապահ և այլ մարմինների հետ։
Past.am-ի փոխանցմամբ՝ քննության արդյունքում պետք է պարզվեն նաև աշխատանքի անվտանգության պահանջների պահպանման հետ կապված բոլոր հանգամանքները։ Past.am-ը կհետևի հետաքննության հետագա ընթացքին։



