Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև, կան վիրավորներ, հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
«Հայտնի է դարձել, որ Մանիսա նահանգի Տուրգուտլու շրջանի միջնակարգ դպրոցներից մեկի շենքի առջև անհայտ անձը հրազենից կրակ է բացել, ինչի հետևանքով վիրավորվել են աշակերտներ»,- ասվում է հրապարակման մեջ։
Նախնական տվյալներով՝ հարձակման հետևանքով վիրավորվել է չորս աշակերտ։ Հարձակվողը անկանոն կրակոցներ է արձակել շրջապատի մարդկանց ուղղությամբ ուսումնական հաստատության շենքի առջև։
Ինչպես նշում է պարբերականը, դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով ոստիկաններ և շտապօգնության բրիգադներ։
Միջադեպի հանգամանքները և հարձակվողի ինքնությունը պարզվում են։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



