Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը, «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը։ «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր։

Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Պայքարը շարունակվում է․

Վերնագիրը կարող ենք դնել թե´ հարցականով, թե´ բացականչականով, թե՝ ֆատալիզմ կամ պաթետիզմ արտահայտող ցանկացած այլ նշանով։ Պրոբլեմի էությունը չի փոխվելու։

Այդ ձևակերպումը պարբերաբար լսվում է՝ քաղաքական միավորներից, հասարակական-քաղաքական գործիչներից, ազնիվ մարդկանցից։ Բայց գալիս է մի պահ, երբ նոր հարցադրման կարիք է զգացվում։

Պայքար ո՞ր հեռանկարի դեմ և ո՞ր հեռանկարի համար, պայքար ո՞ր միջավայրում, ո՞ր հանրային պահանջով։ Ի վերջո, պայքարը պետք է ունենա տեսլական, ժամկետ, կառուցվածք, ընթացիկ գնահատման մեխանիզմներ, ռեսուրսներ՝ մարդկային, ինտելեկտուալ, նյութական, և այլ պարամետրեր։

Կար Վարդգես Գասպարի, որն ուղղակի պառկում էր։ Պայքարի այդ ֆորմատում նա ընկալելի էր։ Կողքից նայելիս տպավորություն է, որ այսօրվա մեր քաղաքական պայքարը դարձել է մոտավորապես մի մեծ «Վարդգես Գասպարի»։ Պայքարում ենք, էլի։

Պայքարը շարունակվում է անհատական մակարդակում, և բանտերում, անազատության մեջ, խորհրդարանից դուրս ու Աժ-ում մենք ունենք լուրջ անհատներ, որոնք պայքարում են։ Բայց դա ինստիտուցիոնալ պայքարը չէ։ Դժվար է ասել, թե որքան են հաջողության շանսերը։

«Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր։ Հստակ պետք է հասկանալ և նույնքան հստակ բացատրել՝ ո´ւր է գնում Հայաստանը։

Այսօր մեր ազգային, պետական, քաղաքական, հանրային օրակարգը էպիզոդների օրակարգ է, որոնք ձևակերպված չեն մեկ ամբողջության մեջ։

Տիգրանաշենը, սահմանադրությունը, եկեղեցին, ռուսական բազան, Ադրբեջանի այս կամ այն պահանջն ու քայլը առանձին-առանձին չեն կարող դառնալ օրակարգ։

2021-2026-ի պայքարը չի կարող նույնությամբ շարունակվել այսօր՝ 2026-ի ընտրություններից հետո։ Մոտեցումները, մեթոդները, շեշտադրումները, բովանդակությունը չեն կարող նույնը մնալ։ Հնգամյա այդ ծանր փուլից հետո անհնար է չապրել անձնային և հանրային աճ, չվերաիմաստավորել կյանքը, չանցնել այլ լուրջ տրանսֆորմացիաներով։

Մոնոթեմատիկ պայքարը ունենալու է նույն արդյունքը։ Կոպիտ ասած՝ եթե մենք սևեռվենք Տիգրանաշենի կամ ցանկացած այլ մոնոթեմայի վրա՝ սահմանադրություն կամ որևէ այլ հանձնվող գյուղ, ապա իշխանությունն ամեն անգամ խաղարկելու է նույն սցենարը, թե իբր «չանենք՝ լինելու է պատերազմ»։ Ու հասնելու է իրեն ցանկալի արդյունքին։

Մենք պետք է առանց վախենալու առերեսվենք 2026-ի ԱԺ ընտրությունների արդյունքների հետ ու դուրս գանք «իրավագիտակից ու ազնվագույն մեր հասարակությունը կործանվում է կեղեքիչների ձեռքին» մեր հորինած սցենարից։

2021-2026 փուլում ամեն ինչ ասվել է, բացատրվել։ 2021-2026-ի հետևանքները բոլորիս ընդհանուր պատմությունն է՝ բոլորիս աչքի առաջ, և եթե դրանից հետո ընտրության արդյունքն այսպիսին է լինում, ապա հասարակության իսկապես իրավագիտակից և պայքարող հատվածը պետք է գնա խորքային փոփոխությունների՝ դրանով իսկ դառնալով պահանջարկված։

Իրական քաղաքականությունը այսօրվա Հայաստանի մասին է և այսօր կերտվող Հայաստանի վաղվա օրվա։ Պետք է հասկանալ իրավիճակը, առանց վախենալու փոխել-հստակեցնել հարցադրումները, ձևավորել միասնական մոտեցումներ, առանց քաշվելու՝ նոր մոտեցումները, նոր ասելիքը մատուցել լայն հանրությանը։ Եվ որ շատ կարևոր է՝ մատուցել նոր բառապաշարով, նոր տոնայնությամբ։ Այս մթնոլորտում, այս միջավայրում, այս անորոշության մեջ հասարակությունը ի՞նչ «Քյարքի», ամբողջական մարզեր կզիջի՝ առանց մտածելու, ու հաջորդ օրը կշարունակի իր սովորական կյանքը։ Ինչպե՞ս դուրս գալ այս վիճակից։ Ուտել-խմելու հանրային դոմինանտը ինչպե՞ս փոխել պետական մտածողության և քաղաքացիական վարքագծի։

Ամփոփում․

Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը։ Ներսից և առավել ցավոտ՝ դրսից, այնպե´ս կխաղարկեն մեր այս պարզունակությունը, որ առաջիկա 100 տարին տակից դուրս չենք գա։

Այստեղ առաջ է գալիս ամենաառանցքային խնդիրը՝ ներքին երկխոսություն, ներհանրային երկխոսություն, միջընտրազանգվածային երկխոսություն։ Սրա  մասին ավելի հանգամանալից՝ հաջորդիվ»։

Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Քաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանՈւկրաինական բանակը hարվածել է ՌԴ Սամարայի մարզում գտնվող Կույբիշևի նավթավերամշակման գործարանին Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը, «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Reuters. ԿՀՎ-ի ղեկավարը հանդիպել է Զելենսկիի հետ Այնթապում 63-ամյա վարորդը «Ruichi»-ով վրшերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է հեռանան տարածաշրջանից և ազատեն Իրանն իրենց «զզվելի և հանցավոր ներկայությունից»․ ԻՀՊԿ Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էGuardian. Բըրնհեմը կոչ կանի Թրամփին դադարեցնել Իրանի պատերազմը 10-ամյա տղայի մարդասպանը հայտնաբերվել էԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Զինված ուժերում բռնության կանխարգելումն ու զինծառայողների արժանապատիվ պայմանների ապահովումը ՄԻՊ-ի համար առաջնահերթություն են Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները