Ուկրաինական բանակը hարվածել է ՌԴ Սամարայի մարզում գտնվող Կույբիշևի նավթավերամշակման գործարանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեպտեմբերի 22-ի գիշերը ուկրաինական տասնյակ անօդաչու թռչող սարքեր հարձակվել են Սամարայի մարզի վրա, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։
«Թշնամին թիրախավորել էր արդյունաբերական ձեռնարկությունները։ Ցավոք, կան վնասված քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ մասնավոր տներ, ավտոմեքենաներ»,- գրել է Ֆեդորիշչևը:
Նա չի հստակեցրել՝ արդյոք հարձակման ընթացքում տուժածներ եղել են, սակայն հիշեցրել է հարվածների հետևանքների լուսանկարներ և տեսանյութեր հրապարակելու արգելքի մասին։
Սամարայում անօդաչուների թիրախը դարձել է Կույբիշևի նավթավերամշակման գործարանը։ Հարձակումից հետո այնտեղ ուժեղ հրդեհ է բռնկվել։ Ձեռնարկությունը պատկանում է «Ռոսնեֆտ»-ին և համարվում է տարածաշրջանի խոշորագույններից մեկը։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



