Երևան, 11.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Լավագույն էրոտիկ կինոների թեժ 10-նյակ (լուսանկարներ)

ԼԱՅՖ

Hakhunts.wordpress.com-ը գրում է.

Բոլորն էլ սիրում են բաց տեսարաններով կինոնկարներ: Սակայն կան այնպիսի ֆիլմեր, որոնք հիրավի ցուցադրում և բացահայտում են իսկական կիրքը, սերը, զգացմունքը, հույզերի տեղատարափը: Հենց այդպիտի ֆիլմերի մասին էլ կխոսենք այսօր: Տասնյակը կազմվել է իմ անձական նախասիրությունները հաշվի առնելով, կարող է չհամընկնել Ձեր կարծիքի հետ: Իսկ բոլոր համընկնումները պատահական են հիրավի:

10-րդ հորիզոնական

Malèna (2000)

Նա հրաշք է, գեղեցիկ…Աստվածուհի: Նա բոլոր տղամարդկանց ցանկության և չիրականացած ֆանտազիաների հերոսուհին է: Նրա գեղեցկությունից տղամարդիկ խելքները թռցնում են, իսկ կանայք գժվում ու խելագարվում: Իսկ նրան շրջապատողները հիմար են, դատարկ, սին և նախանձ: Իսկ Մալենայի կյանքը դաժան է: Նրան ոչ ոք չի օգնում ամուսնու անհետանալուց հետո: Այս ֆիլմն ապացուցում է, որ գեղեցկությունը և պարգև է, և խարան: Անկրկնելի Մոնիկա Բելլուչին փայլում է իր կանացի հմայքով և դերասանական խաղով:

9-րդ հորիզոնական

Wild Orchid (1989)

Ֆիլմի սյուժեն բավականին պարզ է: Գեղեցիկ, երիտասարդ ամերիկուհին ժամանում է արևի ճառագայթներով ողողված Բրազիլիա գործի բերումով: Բայց արի ու տես, այստեղ նա հանդիպում է նոր հույզեր, զգացմունքներ և հուզմունքներ: Բրազիլական կառնավալ, գեղեցիկ դիմակահանդես, պճնագեղ զգեստներ և բրազիլական ջազ…այս ամենը համեմված դերասանական անկրկնելի խաղով ստեղծում են մի հիանալի մթնոլորտ, որի մեջ ցանկանում ես ընկղմվել և մոռացության մատնվել: Կիրքը կարող է ապրել առանց սիրո, սերը կարող է ապրել առանց կրքի: Սակայն այս ֆիլմում դրանք երկուսն էլ միախառնվում են Բրազիլական ռիթմերի ներքո:

8-րդ հորիզոնական

Eyes Wide Shut (1999)

Գեղեցիկ ամերիկացի զույգ: Նրան ունեն երեխա, ամուսինը բարձր վարձատրվող բժիշկ է: Առաջին հայացքին ամեն ինչ հարթ է և երջանիկ: Սակայն կանայք երկար ժամանակ հանգիստ և անհոգ կյանքով ապրել չեն սիրում: Նրանց անպայման պետք են ինտրիգներ, խաղեր, խանդ և այլն: Նրանք երկուսով օփիոն են ծխում և կինը հայտնում է, որ մի անգամ տեսնելով խիզախ և առնական նավաստուն մտքում բազմիցս դավաճանել է ամուսնուն…Հենց այդ պահից էլ սկսվում են ամուսնու գիշերային անհավանական արկածները: Ֆիլմը մի տեսակ մութ և խորհրդավոր է: Հրաշալի և անհասկանալի միևնույն ժամանակ:
Հավելեմ նաև, Նիքոլ Քիդմանը և Թոմ Կռուզը կինոյի նկարահանումներից հետո անհասկանալի պատառներով բաժանվել են, իսկ Սթենլի Քուբրիկը մահացել է:

7-րդ հորիզոնական

The Blue Lagoon (1980)

Նավաբեկությունից փրկված երկու մանկահասակ երեխա հայտնվում են անմարդաբնակ կղզում: Այդ երկու արական և իգական սեռի Ռոբինզոնները հաստատվում են կղզում, կառուցում իրենց կացարանը, միասին հասունանում և բախվում հասունացման խնդիրների հետ: Ֆիլմն ուղղակի ընկղմում է դիտողին արևադարձային կլիմայով լեցուն կղզի, կապույտ մաքրամաքուր ծովի և մանկական անմեղ ժպիտի մեջ: Ամեն անգամ նայելիս պատկերացնում ես քեզ ու քո երկրորդ կեսին այդ կղզու վրա: Մարդկությունից, համացանցից, ՎայՖայից, Ինստայից այն կողմ..Ծով, կոկոս և սիրահար զույգ: Դասական, անկրկնելի ռոմանտիկա:

6-րդ հորիզոնական

Il portiere di notte (1973)

Երևէ լսել եք Ստոքհոլմյան Համախտանիշի մասին? Այս կինոնկարը նայելուց հետո անպայման նայեք ՎիկիպեՁիկում դրա նշանակության մասին: Դահիճի և զոհի սիրո մասին պատմություն…Սերը կարող է այցելել ամենաանհավանական վայրերում, նույնիսկ Նացիստական գաղութում: Բարդ հարաբերություններ և ապրումներ: Սկանդալային և միևնույն ժամանակ հուզախառն տեսարաններով կինոնկար: Խոսքերն ավելորդ են: Ուղղակի դիտեք:

5-րդ հորիզոնական

No mires para abajo (2008)

Երբ հասարակությունը կարծում է, թե կյանքն իմաստ չունի, մենք պետք է ամեն ինչին նայենք Էրոսի աչքերով: Կգա ժամանակ, և Էրոսը կկանգնեցի կյանքի և մահվան միջև ընթացող մենամարտը, որտեղ այսքան ժամանակ հաղթում է Մահը:

Էլոյը զբոսնում է երազի մեջ… Նա չի կարողանում հաշտվել հոր վաղաժամ մահվան հետ և տառապում է լուսնոտությամբ: Մի գիշեր նա բառիս բուն իմաստով ընկնում է Էլվիրայի մահճակալի մեջ վերևից և հայտնվում Դրախտում: Փորձառու աղջիկը սովորեցնում է անփորձ Էլոյին մարմնական սիրո բոլոր գաղտնիքներին: Սիրով զբաղվելը դառնում է նրանց համար կյանք, հոգեբանություն, հարմոնիա, փիլիսոփայություն:

4-րդ հորիզոնական

The Libertine (2004)

Ջոնի Դեպին բոլորս գիտենք Կապիտան Ջեք Ճնճղուկի դերով, իսկ ինձ համար նրա լավագույն դերն ու տաղանդի մեծագույն արտահայտումը հենց այս ֆիլմում է:
Հագեցած և ծանր կինոնկար: Դժվար է լինել բոլորից տարբերվող մի անհատ, ով տարբերվում է գորշ մասսայից: Այլախոհ հարբեցողի շուրթերով խոսում է ճշմարտությունը՝ զզվելի, կեղտոտ, զազրոտ և մերկ: Հերոսը ֆիլմի սկզբից մինչև վերջին րոպեն կանթեղի նման այրվում է, տալիս լույս, լուսավորություն և լոգոս-միտք կողքիններին: Ուշադրություն դարձրեք ֆիլմի սկզբում հերոսի մենախոսությանը: Համլետի մենախոսությունը մանկական լացի է նմանվում նայելուց հետո:

3-րդ հորիզոնական

The Dreamers (2003)

Գրգռիչ, սահմռկեցուցիչ և միևնույն ժամանակ սկանդալային: Դերասական խաղի մասին բառերն ավելորդ են: Այս ֆիլմի դիտումից հետո շատերի համար Էվա Գրինը կդառնա կանացիության, հմայքի և գեղեցկության չափանիշ: Այս կինոնկարում շատ են շոկային տեսարանները: Կարծես երկու աշխարհները՝ հին և նորը, Իզաբելի և Մեթյուի ներքո բախվում են միմյանց հետ և սիրով զբաղվում, մի ինչ որ նոր, անբացատրելի և անմեկնելի էություն սկզբնավորելու համար: Իսկ Վեներայի տեսարանը…Բան չունեմ այլևս ավելացնելու: Դիտեք և վայելեք:

2-րդ հորիզոնական

Nine 1/2 Weeks (1985)

Լսել եք երևէ երջանկահիշատակ Ջո Քոքերի “You can leave your hat on” երգը? Ոչ, ապա այս կինոնկարը Ձեզ համար չէ միանշանակ: Այս ֆիլմն ինձ մոտ ասոցացվում է էրոտիկ բառի հետ ուղիղ, ոչ փոխաբերական կապով: Գլխավոր հերոսին մարմնավորել է անկրկնելի Միքի Ռուրկը, ով առաջին իսկ վայրկայնից հասկացրեց, որ հեշտ չի լինելու իր հետ: Նա օժտված է ինչ-որ թաքնված, վտանգավոր ձգողությամբ: Իսկ հերոսուհին՝ Քիմ Բեսինգերը գերում է իր անկեղծ պարով առանց խոսքերի: Կինոնկարը բոլորի համար չէ միանշանակ: Շատերին դուր չի գա, մեծամասնությունն այն անիմաստ կհամարի: Բայց նայել արժէ միանշանակ:

1-ին հորիզոնական

Ultimo tango a Parigi (1972)

Այս ֆիլմի մասին ոչինչ չեմ պատմի: Այն հանգամանքը, որ այն հաղթող է ճանաչվել իմ տասնյակում արդեն իսկ ամեն ինչի մասին ասում է: Միայն կասեմ որ այս ֆիլմի և 3-րդ հորիզոնականում տեղ գտած ֆիլմի ռեժիսորը միևնույն մարդն է, մաէստրո Բերտոլուչչին:

Հ.Գ. Իսկ թե ինչու այս տասնյակում տեղ չի գտել մեծ աղմուկ բարձրացրած «Գրեյի 50 երանգները», ապա կարդացեք այստեղ:

Արսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում Երևանում հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր․ 36-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց «Օռանժ օիլ» գազալցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել․ գործունեությունը կասեցվել է Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանՄեն կուն շունը կծել և քերծել է երկու երեխայիԻտալիայում ռումբի սպառնալիքների պատճառով հարյուրավոր դպրոցներից տարհանումներ են իրականացրել Ընդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին. կազմակերպությունը պատշաճ կերպով կարձագանքի դրան. Պեսկով Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանՓոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Գլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱբու Դաբիում բանակցությունների մասնակիցները անդրադարձել են մարդասիրական թեմային Ռուսաստանը և Ուկրաինան Աբու Դաբիում կայացած բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել գերիների լայնածավալ փոխանակման շուրջ Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջՖասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԻսպանիայում համընդհանուր գործադուլի պատճառով չեղարկվել է ավելի քան 200 ավիաչվերթ 47-ամյա տղամարդը էքսկավատորով ավերել է վարչական շենքըԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանՔննարկվել են Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները ԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն ՀարությունյանԱբու Դաբիում ավարտվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները ԱՄՆ-ը վկայակոչում է «Բոլոր ռnւմբերի մայրը»՝ uպառնալիքների միջոցով դիվանագիտություն վարելու համար. ո՞վ է uպառնում գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը. Փեզեշքիան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Տավուշում ապօրինի պահվող զենք-զինամթերք, լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներ են հայտնաբերվել Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՇենգավիթի մանկապարտեզի տարածքում բանվորները հայտնաբերել են մարդու կմախք ու ոսկորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա ՄաթևոսյանԻրանը սպառնում է հարվածել ԱՄՆ հեռավոր ռազմաբազաներին նոր հարձակման դեպքում Հանձնաժողովի նիստում քննարկվել է 2027 թ. պետական բյուջեի նախագիծը Իրանը մտադիր չէ երկրից հարստացված ուրան արտահանել Հայկ Մարտիրոսյանը և Լևոն Արոնյանն ամփոփել են ելույթները Բուդապեշտի մրցաշարի կայծակնային փուլում COP 31. դիմավորման պաշտոնական արարողություն «Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Եվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով Բանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանԻնչի՞ տարի է լինելու 2027 թվականըԵրեխաները շարունակում են զոհվել․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ Գազայի վերաբերյալ Նրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակըՀանրապետականները որոշել են Սենատում և Ներկայացուցիչների պալատում իրենց առաջնորդներին