Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելական բանակի հրետանին հարվածներ է հասցրել Սիրիայի հարավում գտնվող Դերաայի նահանգի երեք շրջաններին, հայտնել է Al-Ikhbariya հեռուստաալիքը։ Նրա տեղեկություններով՝ հրանոթներից գնդակոծությունն իրականացվել է բռնազավթված Գոլանի բարձունքների դիրքերից, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Արկերի ընկնելը ֆիքսվել է Աբիդին, Ջամլա և Մաարիա բնակավայրերի շրջակայքում։ Տուժածների և ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չեն ստացվել։
Ավելի վաղ նկատվել էր իսրայելական ստորաբաժանումների տեղաշարժը Վադի էր-Ռաքակադ հովտում՝ սահմանային Երմուկ գետի ավազանում։ Այդ տեղանքի ուղղությամբ գիշերային ժամերին լուսավորող հրթիռներ են արձակվել։
Օկուպացիոն ուժերն իրականացրել են նաև Էլ-Քունեյթրա նահանգի ապառազմականացված գոտում գտնվող Էր-Ռաֆիդ ավանի մաքրումը։ Դրա մուտքերի մոտ տեղադրվել են անցակետեր՝ քաղաքացիների և ավտոտրանսպորտի ստուգման համար։ Տեղի բնակիչների տներում խուզարկությունների ընթացքում ձերբակալվել են անձինք, որոնք կասկածվում են արմատական խմբավորումներին պատկանելու մեջ։



