ՌԴ-ն վերադարձրել է «Միստրալների» համար նախատեսված 1 մլրդ եվրոն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Միստրալ» տիպի ուղղաթիռակիր նավեր կառուցելու համար Ռուսաստանի կողմից տրամադրված գումարի հիմնական մասը հետ է վերադարձվել: Պատճառը համապատասխան պայմանագրի չեղարկումն է: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով RNS-ին: Վերջինս հիմնվում է Մոսկվայում ռազմադիվանագիտական իր աղբյուրին:
«Գումարը կազմում է մոտ 1 մլրդ եվրո, որը հետ է վերադարձվել: Դա կատարվել է օպերատիվ, համապատասխան պայմանագրի չեղարկումից անմիջապես հետո»,-ասել է նա:
Աղբյուրի փոխանցմամբ, ֆրանսիական կողմը որոշել է Ռուսաստանի պահանջներին գնալ ընդառաջ, քանի որ չէր կարող «Միստրալները» վաճառել այլ գնորդներին՝ առանց Մոսկվայի համաձայնության:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



