Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ը սեպտեմբերի 23-ից նոր սահմանափակումներ է կիրառում իրանական ավիացիոն ոլորտի նկատմամբ, որոնք կարող են լրջորեն սահմանափակել իրանական ավիաընկերությունների միջազգային գործունեությունը։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ այդ օրվանից «բոլոր իրանական ավիաընկերությունները կփակվեն ամբողջ աշխարհում»՝ զգուշացնելով նաև նրանց սպասարկող ընկերություններին։

Սահմանափակումները վերաբերում են ոչ միայն ավիաընկերություններին, այլև նրանց սպասարկող ենթակառուցվածքին։ Իրանական ինքնաթիռներին վառելիք, վայրէջքի և ցամաքային սպասարկման ծառայություններ կամ տոմսերի վաճառքի ծառայություններ տրամադրող ընկերությունները կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ և կորցնել դոլարային ֆինանսական համակարգից օգտվելու հնարավորությունը։

ԱՄՆ-ը սեպտեմբերի 8-ին արդեն պատժամիջոցներ էր սահմանել Իրանի բոլոր 27 ավիափոխադրողների նկատմամբ՝ հայտարարելով, որ դրանք օգտագործվում են զենքի, անձնակազմի և ապօրինի բեռների տեղափոխման համար։

Իրանի միջազգային հիմնական ավիափոխադրողներն են «Մահան Էյրը», պետական «Իրան Էյրը» և «Քեշմ Էյրը»։ «Մահան Էյրը» վերջին օրերին դադարեցրել է Ստամբուլ, Անկարա և Մուսկատ թռիչքները։ «Իրան Էյրի» միջազգային ցանցը ևս զգալիորեն կրճատվել է՝ պատժամիջոցների, ինքնաթիռների պակասի և պատերազմի հետևանքով։

2025 թվականին Իրանում օդային տրանսպորտից օգտվել է 46.2 մլն ուղևոր, որոնցից 11.2 մլն-ը միջազգային ուղևորներ են։ Նրանց շուրջ 7.2 մլն-ը սպասարկվել է իրանական ավիաընկերությունների կողմից։

Փորձագետների գնահատմամբ՝ նոր սահմանափակումները կարող են բարձրացնել ավիատոմսերի գները և դժվարացնել իրանցիների միջազգային տեղաշարժը։ Որոշ գնահատականներով՝ իրանական ավիափոխադրումների ծախսերն արդեն զգալիորեն աճել են, իսկ պատժամիջոցները կարող են նաև բարդացնել հին ինքնաթիռների սպասարկումն ու պահեստամասերի ձեռքբերումը։

Միաժամանակ ԱՄՆ-ը չի կարող ինքնուրույն փակել այլ երկրների օդային տարածքը իրանական ինքնաթիռների համար, ուստի փորձում է ճնշում գործադրել դրանց սպասարկող օտարերկրյա ընկերությունների վրա։

Չինաստանն արդեն հայտարարել է, որ դեմ է միջազգային իրավական հիմք չունեցող միակողմանի պատժամիջոցներին։ Փորձագետների կարծիքով՝ Թուրքիայի, Իրաքի և Պակիստանի համար ևս Իրանի հետ օդային կապերը տնտեսական նշանակություն ունեն, ուստի հարց է՝ որքանով նրանք կհետևեն Վաշինգտոնի պահանջներին։

Անի Վարդանյան

Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ. ԱԱ Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին «Հաղթանակի օրվա» կապակցությամբ Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Արեգակի վրա երեք հզոր բռնկում է տեղի ունեցել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհի վրա Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն Լույս չի լինելու Ալեն Սիմոնյանի մեղադրանքները ՌԴ-ի հասցեին խեղաթյուրում են ճշմարտությունը. Զախարովա Ծանրամարտի ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ Վանաձորում «Mercedes GLE»-ը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մաhացել է ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան Թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան