«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկով
ՍՊՈՐՏԼա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկով, հաղորդում է Sofascore-ը:
Իսպանիայի առաջնության մեկնարկային 7 տուրերում Ժոզե Մոուրինյուի թիմի ֆուտբոլիստները միջինը վազել են 83,46 կմ. դա վատագույն ցուցանիշն է 20 ակումբների մեջ: Առաջնության միջին ցուցանիշը 93,37 կմ է: Համեմատության համար, առաջատար «Բարսելոնայի» ֆուտբոլիստները միջինը 104,64 կմ են վազում խաղի ժամանակ, ինչը երկրորդ ցուցանիշն է: Այդ ցուցանիշով առաջատարն «Էլչեն» է (105,61 կմ), լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Աթլետիկոն» (103,59 կմ):
Լա լիգայի 7-րդ տուրից հետո «Ռեալը» 15 միավորով չորրորդ տեղում է:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



