Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբաս Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իրանի երկկողմ ու բազմակողմ օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացները։
Կողմերն ընդգծել են բարձր մակարդակի մշտական շփումների, փոխադարձ հարգանքի և բարիդրացիական հարաբերությունների կարևորությունը։
Կողմերը կարևոր քայլ են համարել նաև 2026 թվականի օգոստոսին Բիշքեկում կայացած Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպումը՝ երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ։
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը։ Այս համատեքստում ընդգծվել է դիվանագիտության և երկխոսության, ինչպես նաև խաղաղության ու կայունության խթանման կարևորությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



