Երևան, 11.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գիտեմ, որ ինձ միշտ սպասում են. Էլլա Տարունց

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Էլլա Տարունցի հետ խոսել ենք ինքնաթիռից իջնելուց մի քանի ժամ անց. երգչուհին Երեւան է վերադարձել եվրոպական մի քանի երկրներում հյուրախաղերից:

Life.panorama.am-ի հետ զրույցում Էլլան նկատեց, որ արդեն հոգնել է ճանապարհորդելուց, բայց, իր խոսքերով, դա անխուսափելի է. «Մեր մասնագիտությունն է պահանջում անընդհատ հյուրախաղերի մեկնել, քանի որ արտերկրում ապրող մեծ թվով հայրենակիցներ ունենք: Անկեղծ ասած՝ արդեն հոգնել եմ անընդհատ ճանապարհներին լիենելուց, բայց ինչ արած, սա մեր աշխատանքի բնույթն է եւ պետք է ուրախ լինել, որ դրսում ապրող մեր հայրենակիցները սիրում ու սպասում են մեզ»,- պատմեց Էլլա Տարունցը:

Հետարքրվելով, թե առաջիկայում ի՞նչ նորություններով նրան կտեսնենք՝ երգչուհին նկատեց. «Այս պահին տեսահոլովակի ծրագրեր չունեմ, բայց նոր երգեր կան: Շարունակում եմ աշխատել ակումբում: Երեք տարի է, ինչ տեսահոլովակ չեմ նկարել եւ չեմ էլ պատրաստվում, որովհետեւ առանձնահատուկ ասելիք չունեմ ու այսօրվա դաշտն էլ կարծես թե իմը չէ, պետք է հանգստանամ, հետո էլի կգործեմ: Ճիշտն ասած, ես միշտ էլ աշխատել եմ հետեւյալ ռիթմով՝ պարբերաբար նոր աշխատանք եմ ներկայացրել, հետո հանգստացել, վերալիցքավորվել ու նորից նոր բան ներկայացրել: Ես սիրում եմ այս ոճով գործել ու ամենակարեւորը դադարների ընթացքում չեմ մոռացվում, ինչն ինձ ամենաշատն է ուրախացնում: Դա թերեւս խոսում է այն մասին, որ իմ արվեստի սիրահարները հավատարիմ են ինձ: Երիտասարդ տարիքում այս առումով վախ ունեի, իսկ հիմա խիղճս հանգիստ է, գիտեմ, որ ինձ միշտ սպասում են»:

Որպես դերասանուհի ներկայանալու կարգավիճակից էլ խոսելիս՝ Էլլա Տարունցը ասաց, որ շատ կցանկանար դրամատիկ կերպարներով էլ հանդես գալ. «Դերասանական արվեստն ինձ իսկապես շատ է հետաքրքրում, այն ես անում եմ սիրով: Այնպես է ստացվել, որ այսքան ժամանակ խաղացել եմ միայն հումորային նախագծերում, նաեւ «32 թատրոնի» հումորային կոմերցիոն ներկայացման մեջ. դա հավանաբար եկել է նրանից, որ ռեժիսորները, կազմակերպիչները ընկերներս են եղել եւ գիտեն, որ իրական կյանքում էլ հումորն ինձնից անպակաս է, բայց չեմ կարող չասել նաեւ, որ մեծ սիրով կցանկանայի որեւէ դրամատիկ դեր կերտել. Մարդիկ գիտեն իմ հումորով տեսակը, բայց գուցե չգիտեն նաեւ այն, ինչ կա ներսումս, ինչի շնորհիվ լուրջ ու դրամատիկ կերպարներն էլ կարծում եմ կհաջողեմ: Առհասարակ, ինձ թվում է դրամատիկ կերպարները ավելի լավ կխաղամ, դա իմ ճաշակին հենվելով եմ ասում»,- նշեց նա, իսկ հարցին, թե «Ֆուլ հաուսի»- նոր եթերաշրջանում կտեսնե՞նք արդյոք Էլլա Տարունցին, պատասխանեց.

««Ֆուլ հաուս»-ում ես հրավիրված դերասանուհի եմ, այսինքն՝ նախապես չեմ իմանում ես նկարահանվելու եմ, թե ոչ: Ընթացքում, եթե իրենց սցենարով իմ կերպարի անհրաժեշտությունը լինում է, հրավիրում են: Ինչ խոսք, եթե հրավեր լինի, կրկին մեծ սիրով կհամաձանվեմ, քանի որ նրանց բոլորիրն շատ եմ սիրում, նրանց հետ աշխատելն ինձ մեծ բավականություն է պատճառում»:

Դեռեւս միայն մայրիկի կերպարով հանդես գալու հեռուստատեսային հրավերները Էլլա Տարունցը բացատրում է հետեւյալ կերպ. «Ինչպես նշեցի՝ այսքան ժամանակ հրավերներ ստացել եմ ընկերներիս կողմից, ովքեր ինձ գիտեն նաեւ որպես մամա: Չգիտեմ, գուցե ինձ մամայի կարգավիճակում տեսնելն է նրանց գաղափար տվել, որպեսզի այդ դերում ինձ պատկերացնեն, ամեն դեպքում՝ ինձ դուր է գալիս: Ես կարողանում եմ մայրական սերն ու հոգեվիճակը նաեւ էկրաններից փոխանցել»:

Անդրադառնալով երգչուհու եւ նրա որդու հարաբերություններին՝ Էլլա Տարունցը պատմեց, որ հիվանդագին անհանգիստ ծնող չէ, բայց որդու ուսման, դաստիարակության եւ ճակատագրի հարցում շատ ուշադիր է.

«Որդուս հետ միշտ հաշվի եմ նստում, չեմ կառչում նրանից, գիտակցում եմ, որ որքան էլ իմ տղան է, բայց նա էլ առանձին մարդ է, ով ունի իր կյանքն ու որոշումները: Կարողացել եմ շահել նրա վստահությունն, ինչի արդյունքում մենք ոչ միայն մայր ու որդի ենք, այլեւ ընկերներ»,-  նշեց Էլլան եւ պատմեց, որ որդին արդեն երկու տարի է,  Հայաստանում չի ապրում.

«Տղաս մի շրջան ապրեց եւ սովորեց Բարսելոնայում, բայց մոտ օրերս կտեղափոխվի Նյու Յորք: Իրականում տղաս մասնագիտության առումով շատ փնտրտուքների մեջ էր՝ Հայաստանում սկզբում ընդունվեց Սլավոնական համալսարանի նախապատրաստական կուրս, հետո նաեւ դիջեյ էր ուզում դառնալ, այնուհետեւ գնաց ծառայության, իսկ վերադառնալուց հետո փոշմանեց եւ որոշեց ատամնատեխնիկ դառնալ: Հետագայում էլ ցանկացավ ատամնաբույժի մասնագիտությունն ունենալ եւ որոշեց կրթությունը շարունակել Եվրոպայում: Այս պահին էլ դեռ վերջնական որոշում չի կայացրել»,- պատմեց երգչուհին:

Նրա խոսքերով՝ տղան ուսումն ավարտելուց հետո կվերադառնա Հայաստան եւ նաեւ խոսեց որդուց հեռու ապրելու դժվարությունների մասին. «Ճիշտ է՝ ծառայության տարիներին ինչ-որ չափով սովորել էինք իրարից հեռու ապրելուն, բայց մեկ է, շատ դժվար է հեռու լինել: Հաճախ եմ այցելում իրեն, կարոտը փորձում ենք հաղթահարել, կարեւորը ունենք նպատակ՝ նա պետք է ուսում ձեռք բերի, որը ողջ կյանքի համար է: Տղաս ուսումն ավարտելուց հետո կգա Հայաստան, ամեն դեպքում այս պահին այդպես ենք ուզում, բայց չենք մոռանում, որ կյանքն անկանխատեսելի է»,- նկատեց նա:

Հարցին, թե որպես մայրիկ դեմ չի՞ լինի արդյոք, որ որդին այլազգի կին ունենա, Էլլա Տարունցը ծիծաղելով պատասխանեց.

«Կարծում եմ, տղաս հայ աղջկա կընտրի, բայց դեմ չեմ լինի, եթե այլազգի կին ընտրի. ինձ համար կարեւորը սերն է: Տղաս հայասեր է, բայց եթե օտարազգի աղջիկ ընտրի, ի՞նչ պետք է անեմ, կամ եթե ես ինձ համար օտարազգի ամուսին ընտրեմ՝ ով, ինչ պետք է անի: Ամեն դեպքում, ինձ համար էլ ավելի շատ հակված եմ ընտրել հայի, որովհետեւ հայ ազգի պես հումորով եւ ջերմ ազգ չկա. Այս դեպքում էլ կրկնվեմ՝ ամեն դեպքում կյանքն անկանխատեսելի է»:

Ի դեպ, երգչուհի նկատեց, որ իր ամուսնությանը որդին դեմ չի լինի. «Մի տարիք կար, որ տղաս դեմ կլիներ ինձ ամուսնացած տեսնել, բայց հիմա ոչ. արդեն հասուն մարդ է»,- ավարտեց երգչուհին:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

«Իսայիաս» փոթորկի պատճառով Ֆլորիդայում և Ալաբամայում առնվազն 4 մարդ է զոհվել Ակտիվների ապասառեցում և «Լուկօյլ»-ի հետ գործարք. ինչ զիջումներ է ԱՄՆ-ն առաջարկել Ռուսաստանին՝ հրադադարի դիմաց Ռուսական պարարտանյութերը կարող են օգտագործվել հայկական այգիներում և մարզադաշտերում Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը նոր վիրահատություն է սպասվում «Զվարթնոցում» չվերթների խափանումներ․ 8 ինքնաթիռ ուշանում է, Թեհրանից չվերթը՝ չեղարկված Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱմուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՍտեփանավան-Պուշկինո ավտոճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորում․ կա 1 զnհ, 3 վիրավnր