Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում 53-ամյա տղամարդն արհեստական բանականությամբ գեներացված լուսանկարներ է հրապարակել, որտեղ իրեն պատկերել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքի հետ։ Մեհմեթ Չաքմաքի հրապարակած լուսանկարները լայն տարածում են գտել սոցցանցերում, հայտնում է Ermenihaber.am-ը։
Անկարայի դատախազությունը հետաքննություն է սկսել։ Քննիչների խոսքով՝ լուսանկարներով տպավարություն է ստեղծվել, որ նա կապ ունի պետական պաշտոնյանների հետ ու ազդեցություն ունի նրանց վրա։ Տղամարդը ձերբակալվել է Անկարայի իր բնակարանում ու պարզվել է, որ նախկինում չորս անգամ դատապարտվել է տարբեր հանցագործությունների համար։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



