Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համապետական ընտրությունների ավարտից հետո Հայաստանի քաղաքական կյանքը թևակոխում է հետընտրական նոր փուլ, որտեղ պայքարի հիմնական ծանրությունը տեղափոխվում է մարզեր, և առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները դառնում են իշխանության վերադասավորման առանցքային հարթակ։ Այս նոր քաղաքական հունի մեջ մտնելու նախաշեմին, սակայն, ուրվագծվում է մի ուշագրավ և վտանգավոր միտում. իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կտրուկ փոխել է համայնքային էլիտաների հետ խոսելու իր մարտավարությունը։

«Փաստ» թերթի տեղեկություններով, ՔՊ-ն հրաժարվել է ՏԻՄ ընտրություններում ուղղակի քաղաքական ճակատամարտեր տալու նախկին գործելաոճից։ Իշխող վերնախավում հստակ գիտակցում են, որ մարզերում սեփական քաղաքական թիմի վարկանիշը, մեղմ ասած, հեռու է բավարար լինելուց։ Ուստի որդեգրվել է որակապես նոր, սակայն շատ ավելի վտանգավոր տակտիկա. ոչ թե գնալ բաց առճակատման, այլ տարբեր մեթոդներով ենթարկեցնել տեղերում ազդեցություն, հեղինակություն և լծակներ ունեցող ոչ ՔՊ-ական համայնքապետերին։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունը գործի է դրել քաղաքական «առևտրի» ու ճնշումների բավականին կոշտ գործիքակազմ։ Տեղական առաջնորդներին առաջարկվում են որոշակի «ինդուլգենցիաներ». քրեական հետապնդումների «սառեցում», տարբեր քննչական մարմիններում կուտակված թղթապանակների անտեսում և վարչական անձեռնմխելիության երաշխիքներ։ Դրա դիմաց համայնքապետերից պահանջվում է ոտնահարել սեփական սկզբունքները և ընտրություններին մասնակցել իշխանության հետ միասնական ցուցակով կամ դաշինքով։ Այս ճանապարհով, հաշվի չառնելով որևէ քաղաքական կամ բարոյական սկզբունք, իշխանությունը տարբեր սպառնալիքներով ու «լեզու գտնելով» իր ցուցակներն է խցկել նույնիսկ նախկինում ընդդիմադիր կոշտ դիրքորոշմամբ աչքի ընկած գործիչներին, ինչպիսին Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն է։ Նույն ձեռագիրն է կիրառվում նաև Գավառում, Ախուրյանում և մի շարք այլ խոշորացված համայնքներում, որտեղ տեղական հեղինակությունների ռեսուրսները պետական-վարչական լծակներին գումարելով՝ ՔՊ-ն փորձում է ապահովել իր համար ցանկալի արդյունքը։

Սակայն սա ոչ թե հավասարազոր համագործակցություն է, այլ հեռահար հաշվարկված քաղաքական թակարդ։ ՔՊ-ի համար կարմիր գծեր գոյություն չունեն, և նրանք ցանկացած պահի պատրաստ են զոհաբերել յուրաքանչյուրին, ինչպես դա տեղի ունեցավ, օրինակ՝ Մեղրիի քպական քաղաքապետի դեպքում։ Ուստի, որևէ համայնքապետ չպետք է պատրանքներ ունենա, թե իշխանության հետ «30 արծաթով» գործարքի գնալով՝ ապահովագրում է իր պաշտոնն ու ապագան։

Իշխանության նպատակը նրանց դեմքով ու միջոցով ընտրություններում հաղթանակն արձանագրելն է, որից անմիջապես հետո գործի է դրվելու «փուռը տալու» հայտնի սցենարը. դատական ու քրեական հին թղթապանակները վերաբացվելու են, առաջին համարները զրկվելու են մանդատներից, իսկ համայնքապետի աթոռներին տեղավորվելու են քպական ցուցակների հաջորդ համարները՝ անձինք, որոնք սեփական վարկանիշով երբեք չէին հաղթի, բայց այս սխեմայի շնորհիվ կստանան համայնքային իշխանությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վթարային ջրանջատում Երևանի Ավան վարչական շրջանում Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած տղամարդու տանը երեք դի է հայտնաբերվել․ ենթադրաբար՝ նրա ընտանիքի անդամներինը Գորայք-Զանգեր հատվածում ձյան պատճառով բեռնատարը չի կարողացել երթևեկել. Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին Կոտայքում «Hongqi»-ն Նոր Հաճընի կամրջի հարևանությամբ բшխվել է էլեկտրասյանը COVID-19-ի նոր շտամի ախտանշանները կարող են նման լինել գրիպի. ԱՀԿ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ. ԱԱ Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին «Հաղթանակի օրվա» կապակցությամբ Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Արեգակի վրա երեք հզոր բռնկում է տեղի ունեցել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհի վրա Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն Լույս չի լինելու Ալեն Սիմոնյանի մեղադրանքները ՌԴ-ի հասցեին խեղաթյուրում են ճշմարտությունը. Զախարովա Ծանրամարտի ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ Վանաձորում «Mercedes GLE»-ը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մաhացել է ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներին