Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի ղեկավար Յուրի Սլյուսարը հայտնել է, որ Կագալնիցկի շրջանում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով։
«Զոհեր և տուժածներ չկան։ Հրդեհ չկա։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները»,- գրել է նա իր Telegram-ալիքում։
Բացի այդ, Սլյուսարը նշել է, որ ԱԹՍ-ներ են ոչնչացվել Տագանրոգում, ինչպես նաև Կագալնիցկի և Նեկլինովսկի շրջաններում։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



