ԱՊԼ. Սիրիայի տարածքում Ռուսաստանի գործողությունները չեն հակասում միջազգային իրավունքին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական օդատիեզերական ուժերի գործողությունները Սիրիայի տարածքում չեն հակասում միջազգային իրավունքին: Այս մասին հայտարարել է Արաբական պետությունների Լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին:
Սակայն, ըստ նրա, Լիգան անհանգստացած է ավիահարվածների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին տեղեկությունների առիթով: «Գիտենք, որ Ռուսաստանը Սիրիայում է Բաշար Ասադի կառավարության խնդրանքով: Դա թույլատրված է միջազգային իրավունքով՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51 հոդվածով, որը միանձնյա եւ կոլեկտիվ պաշտպանության իրավունք է տալիս»,- ասել է նա:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Նաբիլ ալ-Արաբին նշել է, որ Սիրիայում ռուսական ուժերի հասցեին իր քննադատությունը, որով նա հանդես է եկել մի քանի օր առաջ, վերաբերում էր ոչ թե գործողությանն ամբողջությամբ, այլ քաղաքացիական օբյեկտների ոչնչացման ու խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին տեղեկություններին:



