Էրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Զելենսկիին հայտնել է Սև ծովում նավարկության անվտանգությունն ապահովելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության և առևտրային նավերի վրա հարձակումների անընդունելիության մասին։
Էրդողանը և Զելենսկին հանդիպել են Նյու Յորքի Թուրքական տանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում։
«Մեր նախագահը շեշտեց, որ պետք է միջոցներ ձեռնարկվեն Սև ծովում նավագնացության անվտանգությունն ապահովելու համար, որ առևտրային նավերի վրա հարձակումները անընդունելի են, և որ մենք կողմերից ակնկալում ենք պատասխանատու վարքագիծ», - ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ։
Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է շարունակել ջանքերը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը երկարատև խաղաղությամբ ավարտելու համար։



