«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից
ՍՊՈՐՏՖուտբոլի Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» հաջորդ մրցաշրջանում տնային հանդիպումները կանցկացնի Լուիս Կոմպանիսի անվան Օլիմպիական մարզադաշտում և կվերադառնա «Կամպ Նոու» 2028 թվականի հունվարին, հաղորդում է ESPN-ը։
Թիմն ընթացիկ մրցաշրջանը կավարտի «Կամպ Նոու» ստադիոնում, այնուհետև ժամանակավորապես կտեղափոխվի Լուիս Կոմպանիսի անվան մարզադաշտ։ Թիմի վերադարձից հետո «Կամպ Նոու» մարզադաշտի տարողունակությունը կհասնի 95,000 հանդիսականի։ Ակումբը նախատեսում է այն հասցնել 105,000-ի մինչև 2028/29 մրցաշրջանի մեկնարկը։
Մարզադաշտի վերակառուցման ընդհանուր արժեքը մոտեցել է 2 միլիարդ եվրոյի։ Վերանորոգված «Կամպ Նոու» մարզադաշտն ընդունելու է 2029 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։ Մարզադաշտը նախկինում գլխավոր եվրագավաթի եզրափակիչ խաղերը հյուրընկալել է 1989 և 1999 թվականներին։



