Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան

ԲԼՈԳ
ՄԱԿ-ը, որպես միջազգային կառույց, թեև կորցրել է իր ազդեցիկությունը, այնուամենայնիվ քարոզչական իմաստով, որպես հարթակ՝ կարևոր է:

Հետևում եմ հատկապես միջազգային իրադարձությունների կենտրոնում գտնվող երկրների ղեկավարների ելույթներին: Յուրաքանչյուրի խոսքը կառուցված է սեփական պետության կենսական շահերի, առկա հակասությունների յուրովի մեկնաբանման, իր դիրքորոշումների, ձգտումների ու պայանջների հստակ ներկայացման տրամաբանության վրա:

Ի՞նչ է ուզում Հայաստանն աշխարհից: Սա պետք է երևար Նիկոլի ելույթում:

Փաստացի Նիկոլը գնացել հասել է Նյու Յորք, որպեսզի ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի ամբիոնից պատմի Ադրբեջանի ու Թուրքիայի հետաքրքրությունների մասին: Գնացել էր կրկնելու և անուղղակիորեն հաստատելու, որ Հայաստանն այսօր Ադրբեջանից ու Թուրքիայից կախված պետություն է: Ինչ որ նրանք կամենան՝ դա էլ կլինի Հայաստանի փաստացի արտաքին քաղաքականությունը:

Գնացել էր հավաստիացնելու, որ Հայաստանը «հեռանալու» է իր բնական ու իրական դաշնակից Ռուսաստանից, և ինտեգրվելու է Արևմուտք-Կովկաս-Կենտրոնական Ասիա առանցքին: Այսինքն՝ հակառուսականության նոր գործիք հանդիսացող թուրքական աշխարհին:

Առանձնապես զավեշտալի է, երբ Հայաստանի կենսական շահերը ոտնահարած ու ձախողած «կառավարության» ղեկավարը խոսում է «ռազմավարական հարաբերություններից»: Կարծում եմ ներկաները հատկապես տպավորվեցին ՀՀ-Լյուքսեմբուրգ, ՀՀ-Խորվաթիա, ՀՀ-Լիտվա, ՀՀ-Նիդեռլանդներ և ՀՀ-Բուլղարիա ռազմավարական հարաբերություններով: Երևի անգամ այդ երկրներն են զարմացած, որ Հայ ժողովրդի կյանքում ունեն ռազմավարական կարևորություն:

Նիկոլը ՄԱԿ-ի ամբիոնից մեկ այլ հատուկ նվեր մատուցեց Ադրբեջանին՝ արտասանելով հետևյալ միտքը. «...չնայած հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցության դարերի փորձ ունեն»: Հետաքրքիր է, այդ որտե՞ղ է Նիկոլը դարերից եկող ադրբեջանցի տեսել: Այդ ո՞ր պատմական աղբյուրից է երևում, որ Հարավային Կովկասում հայերի կողքին երբևէ, որևէ ադրբեջանցի է ապրել: Ինչու՞ է նոր հնարավորություն տալիս, որպեսզի կեղծ և հորինովի պատմության հիման վրա, Բաքուն շարունակի առաջ մղել Հայաստանի տարածքների յուրացման իր ագրեսիվ քաղաքականությունը: Այս ամենի մեջ որտե՞ղ է հայկական շահը: Այս ամենից հետո ինչպե՞ս կարելի է խոսել խաղաղության մասին:
Ընդհանրացնելով կարող ենք ասել, որ ՄԱԿ ԳԱ -ում Նիկոլ Փաշինյանի ելյութը՝ մեծ հաշվով կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ:
 
Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին