Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան

ԲԼՈԳ
Ես էլ կարդացի «73 էջանոց պարականոնությունը»։ Անկեղծ կասեմ՝ բնավ չզարմացա, քանի որ այդ ամենի մասին տասնյակ անգամներով հայտարարել է անձամբ Փաշինյանը։
 
Կարմիր թելի նման անցնում էր այն հետագիծը և այն կոնկրետ թեզերը, որոնց վերաբերյալ նա վաղուց ձևակերպել է իր հստակ կեցվածքն ու մոտեցումը։ Ասեմ ավելին՝ լուրջ կասկածներ ունեմ, որ ողջ այդ բառակույտի կնքահայրն անձամբ Նիկոլն է, պարզապես այս անգամ թեման «սղղցրել» են ՊՈԱԿ-ով՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի քաղաքական խոսքը պետական փաստաթղթի տեսք տալու համար։
 
Ըստ էության՝ հենց այստեղ է զեկույցի էությունը։ Առաջին հայացքից այն փորձում է ներկայանալ որպես ուսումնասիրություն, մինչդեռ իրականում Փաշինյանի՝ տարիներ շարունակ շրջանառվող քաղաքական գնահատականները հավաքում, դասավորում և դրանց փաստաթղթային կշիռ հաղորդելու փորձ է։ Նախ ձևակերպվել է քաղաքական դիրքորոշումը, հետո դրա շուրջ կառուցվել է «զեկույցը»։
 
Իրականում, դրա լեզուն էլ պատահական չի ընտրված։ Եկեղեցու ներքին, հոգևոր և կանոնական կյանքի հարցերը դուրս են բերվում իրենց բնական միջավայրից ու ներկայացվում պետական կառավարման, հաշվետվողականության, արդյունավետության կամ նույնիսկ հանրային անվտանգության տրամաբանությամբ։ Արդյունքում Եկեղեցին սկսում է ընկալվել որպես կառույց, որի «ճգնաժամը» կարող է ախտորոշել, իսկ «լուծումը»՝ առաջարկել պետությունը։
Բայց Փաշինյանի խնդիրը, կարծես, միայն այսքանով չի սահմանափակվում։ Փաստացի նա իր առջև դրել է ոչ թե զուտ Վեհափառին հեռացնելու և նրանից ազատվելու խնդիրը։ Նրա իրական խնդիրը «Ամենայն Հայոց Հայրապետ» տերմինի հետ է։
 
Քանի որ նա անընդհատ հայտարարում է, որ «ՀՀ սահմաններից այն կողմ հայրենիք չկա», իսկ նմանօրինակ ցանկացած հայտարարություն ներկայացնում որպես պատերազմի և ռևանշիզմի ճանապարհ, «Ամենայն Հայոց»-ը, նույնպես, հայտնվում է այդ տրամաբանության մեջ։ Նա իր համար փորձում է սարքել «Հայաստանյայց Եկեղեցի»՝ «Հայաստանյայց Կաթողիկոսով»։
 
Առաջիկայում նա, կանոնսի այս մասին, չկասկածեք, ու, օրինակ, կհավելի, որ «Էջմիածնում նստող կաթողիկոսը չի կարող սպասարկել կամ լինել Արգենտինայում, Մոնրեալում կամ Ջակարտայում ապրող հայի հոգևոր հայրը», ու անամոթաբար բոլորին կհամոզի, որ «ժողովուրդ ջան, սա պատմական նոնսենս է. ՀՀ տարածքում նստող Կաթողիկոսը, չի կարող այլ երկրի քաղաքացու Կաթողիկոսը լինի, նա պետք է լինի ՀՀ քաղաքացունը»(«ես 29,743 հազար քառակուսի կիլոմետրի վարչապետն եմ»-ի տրամաբանությամբ):
 
Ըստ այդմ՝ արդեն պարզ կդառնա, որ այս ամբողջ գործընթացի խորքում միայն Վեհափառի անձի հարցը չէ, առավել ևս՝ «եկեղեցին բարենորոգելու». թիրախում «Ամենայն Հայոց»գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը, որը նիկոլական օրակարգի հետ ասիմետրիկ է ու չի համապատասխանում նրա արժեհամակարգին:

Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային