Oլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում
ՎԻԴԵՈ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հյուրընկալել է օլիմպիական չեմպիոնի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների։
Աշխարհահռչակ մարզիկները Քաջարան էին եկել համայնքապետ Մանվել Փարամազյանի հրավերով՝ մասնակցելու Մանվել Փարամազյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարին։
Այցի ընթացքում մարզիկները շրջել են ԶՊՄԿ-ի արտադրական տարածքներում, ծանոթացել ընկերության գործունեությանը և հանքարդյունաբերական տեխնիկային։
Հյուրերին տպավորել են ոչ միայն ընկերության արտադրական մասշտաբները, այլև ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ։
Մարզիկներին և համայնքապետ Մանվել Փարամազյանին ուղեկցել են գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Ստեփանյանը և արտադրության գծով տնօրեն Ալեքսանդր Ալավերդյանը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



