Երևան, 10.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգության դեմ տարվող քաղաքականությունը ունի պետականորեն կազմակերպված միտումնավոր բնույթ։ Խոսքը ոչ միայն եկեղեցիների, խաչքարերի, գերեզմանատների, արձանագրությունների, որմնանկարների կամ թանգարանային հավաքածուների ֆիզիկական ոչնչացման մասին է, այլ ավելի խորքային երևույթի՝ պատմական հիշողության վերաձևման, տարածքի ինքնության վերակոդավորման, և այդ տարածքում հայկական ներկայության իրավական, մշակութային ու հոգեբանական ջնջման մասին։

Արցախի բռնազավթված տարածքներում և Նախիջևանում տեղի ունեցածը (ունեցողը) ցույց է տալիս, որ Բաքվի քաղաքականության առանցքում կանգնած է ոչ թե պարզապես «մշակութային ժառանգության վերահսկողության» հարցը, այլ հայկականության հետքը որպես քաղաքական փաստ, որպես պատմական փաստարկ և որպես ինքնության ապացույց վերացնելու ծրագիրը։ Այդ պատճառով էլ Ադրբեջանի գործողությունները փորձագետների, հետազոտական կառույցների և միջազգային քաղաքական մարմինների կողմից հաճախ բնութագրվում են որպես մշակութային ջնջում, էթնոցիդ կամ մշակութային ցեղասպանություն։

Եվրոպական խորհրդարանը նույնիսկ 2022 թվականի մարտի 10-ի բանաձևով խստորեն դատապարտել է Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ հայկական մշակութային ժառանգությունը ջնջելու և ժխտելու շարունակական քաղաքականությունը՝ արձանագրելով, որ դա հակասում է միջազգային իրավունքին և Արդարադատության միջազգային դատարանի պահանջներին՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները։

Այս քաղաքականության առանձնահատկությունն այն է, որ այն աշխատում է միաժամանակ մի քանի շերտով։ Առաջին շերտը ֆիզիկական ոչնչացումն է։ Օրինակ՝ այն, ինչ տեղի ունեցավ Ջուղայի հայկական խաչքարերի գերեզմանատան հետ Նախիջևանում, դարձավ ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակութային ժառանգության կորստի խորհրդանիշ։ Երկրորդ շերտը յուրացումն է, երբ հայկական եկեղեցիները, վանքերը, խաչքարերը, արձանագրությունները և ճարտարապետական ամբողջ համալիրները ներկայացվում են որպես «աղվանական», «ուդիական» ու, ընդհանրապես, ոչ հայկական։ Երրորդ շերտը պատմական կեղծիքն է, երբ այդ վերագրումը ոչ թե գիտական քննարկման, այլ պետական քարոզչության, կրթական նյութերի, պաշտոնական ելույթների, «վերականգնողական» նախագծերի և վերահսկվող կրոնական բեմադրությունների միջոցով խեղաթյուրվում է պատմական իրականությունը։ Չորրորդ շերտը մեղադրանքի շրջումն է, երբ նույն պետությունը, որը սեփական վերահսկողության տակ գտնվող հայկական հուշարձանների ինքնությունը փոխում, վնասում կամ ոչնչացնում է, սկսում է Հայաստանին մեղադրել «մշակութային արժեքներ գողանալու», «արտեֆակտներ տեղափոխելու» կամ «պատմությունը կեղծելու» մեջ։ Սա դասական քարոզչական մեխանիզմ է, որի դեպքում սեփական գործողությունը վերագրվում է զոհին, որպեսզի հանցագործության փաստը ծածկադմփոց արվի մեղադրանքի մշուշի մեջ, իսկ միջազգային լսարանի համար ստեղծվի «երկու կողմերն էլ մեղավոր են» տպավորությունը։

Ադրբեջանի համար հայկական մշակութային ժառանգության հարցը միայն հուշարձանների հարց չէ։ Այն ուղիղ կապ ունի 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունների, Արցախի հայաթափման ու բռնի տեղահանման հետ։ Երբ տարածքից հեռացվում է բնիկ բնակչությունը, հաջորդ քայլը դառնում է այդ բնակչության հիշողության, գերեզմանների, եկեղեցիների, դպրոցների, թանգարանների, հուշարձանների և տեղանունների վերացումը կամ յուրացումը։ Եթե մարդն այլևս չկա իր հողում, նրա ներկայությունը շարունակում են վկայել քարերը, արձանագրությունները, խաչքարերը, որմնանկարները, շինությունները, ձեռագրերը, վանական համալիրները։ Հենց այդ պատճառով մշակութային ժառանգությունը դառնում է հաջորդ թիրախը։

Բաքուն լավ հասկանում է, որ հայկական եկեղեցու պատին պահպանված հայերեն արձանագրությունը, խաչքարի պատկերագրությունը, միջնադարյան գրությունը կամ վանքի պատմական հիշատակությունը կարող են լինել ոչ պակաս ուժեղ փաստարկ, քան քաղաքական փաստաթուղթը։ Ուստի մշակութային ժառանգության ոչնչացումը դառնում է տարածքի «նոր կենսագրություն» գրելու նախապայման։ Սրա վտանգը միայն անվանափոխման մեջ չէ։ Երբ հուշարձանի ինքնությունը փոխվում է, փոխվում է նաև դրա պահպանության տրամաբանությունը։ Եթե հայկական արձանագրությունը հայտարարվում է «հետագայում ավելացված կեղծ հետք», ապա այն կարող է հեռացվել որպես «վերականգնման» մաս։ Եթե խաչքարը ներկայացվում է որպես «օտար միջամտություն», այն կարող է տեղափոխվել կամ ոչնչացվել։ Եթե եկեղեցու հայկական ճարտարապետական շերտը հայտարարվում է «աղավաղում», ապա դրա վերականգնումը կարող է վերածվել «պատմական մաքրման»։

Սակայն խնդրի ամենացավոտ կողմերից մեկն այն է, որ Ադրբեջանի այս գործողությունները հաճախ չեն արժանանում բավարար և գործնական միջազգային հակազդեցության։ Դատապարտող հայտարարությունները կարևոր են, բայց եթե դրանց չեն հետևում մոնիտորինգի մեխանիզմներ, փաստահավաք առաքելություններ, պատժամիջոցներ, վերականգնման վերահսկողություն և միջազգային կազմակերպությունների մշտական ներկայություն, ապա Բաքուն դրանք ընկալում է որպես քաղաքական աղմուկ, ոչ թե իրական զսպող գործոն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունների հարցը տարիներ շարունակ բախվել է մուտքի, մանդատի և քաղաքական համաձայնության խնդիրների։ Երբ միջազգային կառույցները չեն կարողանում ժամանակին մտնել տարածք, փաստագրել վիճակը և հրապարակել պարտադիր ուժ ունեցող գնահատականներ, այդ դատարկությունը լցվում է ադրբեջանական պետական քարոզչությամբ։ Իսկ երբ Հայաստանի իշխանությունների արձագանքը ամբողջությամբ բացակայում է և այս ուղղությամբ ակտիվ դիվանագիտական աշխատանք չկա, Բաքուն ստանում է հավել յալ հնարավորություն՝ իր կեղծ պատումներն առաջ տանելու ոչ միայն սեփական հասարակության, այլև միջազգային հարթակների համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար Ինչ գին կունենա ոսկին 2027 թվականին ՀԱՊԿ-ի դուռը Հայաստանի համար չի փակվում. Հայաստանին ՀԱՊԿ-ից դուրս չեն վտարելու. Լավրով Նիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ Կարապետյան Թուրքիայից նոր հայտարարություն Հայաստանի հետ սահմանի բացման վերաբերյալ ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ևս երկու լցանավի հրդեհման մասին Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըՀնդկաստանն առանցքային նշանակություն ունեցող երկիր է Հայաստանի համար. Կոնջորյան Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունըՎարորդներին զգուշացնում են՝ տեսախցիկներ են տեղադրվել․ ՆԳՆ-ն հորդորում է պահպանել կանոնները Կասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հացաբուլկեղենի արտադրական գործունեությունը Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան 25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը Կուսակցությունները պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները և ապահովել արդարադատություն Փարաքարում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել. ծուխը նկատելի է մի քանի կիլոմետրից Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար. Ուժեղ Հայաստան Իսպանիայում պայթյուն է որոտացել․ կա զոհ և ծանր վիրավորներ Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա ՂահրամանյանԿալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա ՍողոմոնյանԺառանգությունը չես կարող փոխանցել երեխաներիդ, այն կանցնի պետությանը․ ի՞նչ է իրականում ասում օրենքըՑնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ հաշվապահների օրվա կապակցությամբԲուլղարիայում շուրջ 50 ավտոմեքենայի բախման հետևանքով 5 մարդ է զոհվել Քրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը. ՀԱՅԱՔՎԵ«Բավարիա»-ի աստղի ապագան վտանգվшծ է. ֆուտբոլիստը կարող է ավարտել կարիերան Այսօրվա իշխանությունը Հայաստանի համար միայն խնդիրներ ու ռիսկեր է ստեղծում. Արմեն Մանվելյան Իսպանիայի Օվիեդո քաղաքի թաղամասերից մեկում տեղի է ունեցել պայթյnւն. կա զnհ և վիրավnրներ Միջազգային լարվածության ֆոնին՝ Պուտինը կարևոր ուղերձ է հղել ՀԱՊԿ-ին Ինչպե՞ս է ժամանակի ընթացքում զարգացել սեյսմոգրաֆը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 նոյեմբերի). Ծեծկռտուք տաճարում, ցույցեր Ֆրանսիայում. «Փաստ»Բնակարանը կարող է չանցնել ժառանգներին․ նոր կարգ՝ 2027-ից Ինչպես «Լենինական» երշիկը հասավ Կրեմլ ու վերադարձավ մեր օրերԵրևանում 21-ամյա վարորդը «Nissan»-ով բшխվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ»Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Բժիշկը ծննդատանը վերցրել է սիրուհու երեխային ու հեռացելԿանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ»Հայաստանը չի ծանուցել ԱՊՀ-ին կազմակերպությունից դուրս գալու ծրագրերի մասին. Սերգեյ ԼեբեդևՄեր պայքարը միշտ եղել է հանուն հայի և Հայաստանի, և այսօր էլ է այդպես. Արսեն ԳրիգորյանՊետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասին Ղեկավարի հարվածներից հետո աշխատակիցը կոմայի մեջ է ընկելԸնդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան»Վերջին 35 տարում Հայաստանում որքանո՞վ է նվազել ծնունդների թիվը. Տիգրան Դումիկյան Ռուբլին էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 10-ի դրությամբ Հայաստանը կարող է վերադասակարգվել որպես անբարյացակամ պետություն. «Փաստ»Կալանավայրում մահացել է Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը Վթարավերականգնողական և կարգաբերման աշխատանքներ․ գազ չի լինի որոշ հասցեներում «ՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիները