Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՅակուտիայի Էլգինսկի ածխի հանքավայրում իրականացվող եռակցման աշխատանքների ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր։ Դեպքի հանգամանքները պարզվում են, հաղորդում է Սախայի Հանրապետության դատախազությունը։
Օպերատիվ տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին՝ հանքավայրի պահուստային պոմպակայանում զոդման աշխատանքներ իրականացնելու ընթացքում։
Դատախազությունը զոհերի հստակ թիվը դեռևս չի նշում։
Յակուտիայի դատախազ Սերգեյ Դյաբկինի հանձնարարականով Ներյունգրիի շրջանային դատախազությունը ստուգումներ է սկսել դեպքի առթիվ։
Գերատեսչությունից հայտնել են, որ ստուգման արդյունքներով, հիմքերի առկայության դեպքում, կձեռնարկվեն համապատասխան դատախազական արձագանքման միջոցներ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



