Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեպտեմբերի 25-ի առավոտյան Վրաստանում ձերբակալված բելառուս Լև Միխեևին տարել են հայկական սահման։ Ինչպես Միխեևը պատմել է «Позірк» պարբերականին, հիմա նա արդեն հայկական կողմում է, որտեղ ևս նրան ձերբակալել են՝ Բելառուսի իշխանությունների պահանջով միջպետական հետախուզման մեջ գտնվելու հիմքով։ Նա Վրաստանում ապաստան ստանալուն սպասում էր դեռ 2021 թվականից։

Միխեևի խոսքով՝ սեպտեմբերի 25-ին ինքը գնացել էր Թբիլիսիից մոտ 30 կմ հեռու գտնվող Մարտկոպի գյուղի միգրացիոն ծառայություն՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթը փոխելու համար։ Այնտեղ դիմումն ընդունել են ու խնդրել, որ պատասխանի հետևից գնա երկու շաբաթից։

Սակայն երկրորդ անգամ գնալիս աշխատակիցներն ասել են, թե պետք է Թբիլիսի գնալ՝ հարցազրույցի։ Դրանից հետո նրան նստեցրել են մեքենան ու վերցրել հեռախոսը։ Թբիլիսիում Միխեևին մոտ երկու ժամ պահել են աշխատասենյակում (մինչև թարգմանիչ գտնելը)։

Բելառուս տղամարդը պատմում է, որ իր գործով զբաղվող աշխատակիցը հայտարարել է, թե ինքը Վրաստանում ապօրինի է գտնվում, իսկ գործող փաստաթուղթն էլ ոչ մի ուժ չունի։ Միխեևի խոսքով՝ իրեն երկու տարբերակ են տվել՝ կա՛մ ձեռնաշղթաներով ու հարկադրաբար հեռանալ Վրաստանից, կա՛մ կամավոր ընտրել, թե որ երկիր է ուզում գնալ։ Բելառուս վերադառնալուց նա հրաժարվել է՝ բացատրելով, որ ապաստան էր խնդրել հենց հայրենիքում իրեն հետապնդելու պատճառով։

Միխեևը խնդրել է իրեն ժամանակ տալ գոնե մինչև հոկտեմբերի 9-ը՝ փաստաթղթի ժամկետի ավարտը, բայց մերժել են։ Դրանից հետո, ըստ նրա, իրեն նախ տարել են տուն՝ իրերը վերցնելու, հետո բերել միգրացիոն ծառայություն, իսկ այնտեղից արդեն կալանավորների համար նախատեսված մեքենայով տեղափոխել Հայաստանի սահման։

Նա պնդում է, որ Հայաստանն ինքն է ընտրել։ Նրա խոսքով՝ արտաքսման հարցով ոչ մի դատարան չի եղել, իսկ վրացական իշխանություններն իրեն ստիպել են վրացերենով ինչ-որ թղթեր ստորագրել, որոնց բովանդակությունն ինքը չի հասկացել։

Արդեն հայկական սահմանին Միխեևին ձերբակալել են, քանի որ Մինսկի հարցմամբ նրա անունը ներառված է ԱՊՀ միջպետական հետախուզման ցուցակներում։

Վրաստանում բնակվող բելառուս իրավապաշտպան Ռոման Կիսլյակը «Позірк»-ին պատմել է, որ Միխեևին տանելուց հետո փորձել է միգրացիոն ծառայության ու ոստիկանության միջոցով պարզել նրա տեղը։ Նրա խոսքով՝ բելառուս տղամարդը որոշ ժամանակ կտրված է եղել արտաքին աշխարհից ու կապի դուրս չի եկել։

Կիսլյակը նաև հայտնել է, որ միայն այս ամենից հետո է պարզվել՝ Թբիլիսիի վերաքննիչ դատարանը Միխեևի գործով որոշում էր կայացրել, այն էլ հավանաբար դեռ հուլիսին։ Իրավապաշտպանն անձամբ չի տեսել այդ որոշումը և հիմա փորձում է պարզել դրա բովանդակությունը։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 25-ին, Կիսլյակը հայտնել էր Վրաստանում Միխեևի ձերբակալման մասին։ Այն ժամանակ նա ենթադրում էր, որ նրան գուցե արտաքսման են պատրաստում, քանի որ գործը վերաքննիչ դատարանում էր։

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումը