Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է
ՍՊՈՐՏՈւԵՖԱ-ն հրապարակել է Ազգերի լիգայի խմբային փուլի C լիգայի C2 խմբի երկրորդ տուրի՝ Հայաստանի և Մոնտենեգրոյի ազգային հավաքականների միջև հանդիպման մրցավարական նշանակումները։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից։
Հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական բրիգադը: Գլխավոր մրցավար է նշանակվել Խոսե Լուիս Մունուերան, ում եզրերում կօգնեն Դիեգո Սանչես Ռոխոն և Ադրիան Դիաս Գոնսալեսը։
Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Միգել Սեսմա Էսպինոսան։ Տեսակրկնությունների համակարգի (VAR) գլխավոր մրցավարն է Վալենտին Գոմեսը, իսկ նրա օգնականը (AVAR)՝ Միգել Անխել Օրտիս Արիասը։
Խաղը կկայանա երկուշաբթի՝ սեպտեմբերի 28-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Մրցավարի սուլիչը կհնչի 20:00-ին։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



