Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին
ՍՊՈՐՏԱնգլիայի ազգային հավաքականի հարձակվող Հարի Քեյնը մեկնաբանել է Ազգերի լիգայի շրջանակում Իսպանիայի դեմ խաղում իր չիրացրած 11-մետրանոց հարվածը՝ նշելով, որ վճռորոշ պահին պարզապես կորցրել է հավասարակշռությունը։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը անգլիացիները Ազգերի լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրում սեփական հարկի տակ զիջեցին Իսպանիայի ընտրանուն։ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած գոլառատ հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3:2 հաշվով։
Այս խաղում Քեյնն աչքի ընկավ խաղային իրավիճակից խփած գոլով, սակայն 54-րդ րոպեին վրիպեց նշանակետից. անգլիացի ռմբարկուի հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին։
«Մենք բարձրորակ հանդիպում անցկացրինք, բայց Իսպանիայի հավաքականը պատահական չէ, որ գործող աշխարհի չեմպիոնն է։ Ինչ վերաբերում է 11-մետրանոցի դրվագին, ես պարզապես սայթաքեցի. բախտս չբերեց»,- Քեյնի խոսքերն է մեջբերում AS պարբերականը։
Ազգերի լիգայի հաջորդ տուրում Իսպանիայի հավաքականը կընդունի Խորվաթիային, իսկ Անգլիայի ընտրանին արտագնա խաղում ուժերը կչափի Չեխիայի հետ։ Երկու հանդիպումներն էլ կկայանան սեպտեմբերի 29-ին։



