Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք Չալաբյան
ԲԼՈԳԵրեկ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին մենք մեծ խմբով այցելեցինք Եռաբլուրի զինվորական պանթեոն՝ մեր հարգանքի տուրքը մատուցելու հայրենիքի ազատության համար նահատակված մեր եղբայրներին, և վերահաստատելու մեր հանձնառությունը՝ շարունակելու մեր պայքարն արդարության և մեր ժողովրդի իրավունքների վերականգնման համար։
Մեր այցելությանը զուգահեռ, Եռաբլուր էին գալըս բազմաթիվ քաղաքացիներ, հանրային գործիչներ, լրագրողներ, պանթեոնը ողողված էր խունկի բույրով և խոնարհված ծաղիկներով։ Բացակայում էին միայն նրանք, ում «թեթև ձեռքով» թշնամին հնարավորություն ստացավ սանձազերծել այդ պատերազմը, ովքեր մեր եղբայրների կյանքը դրեցին զոհասեղանին, նրանց թիկունքում պատրաստվելով պարտության և հանձման։
Այսօր էլ նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին։ Ուստի մեր նահատակված հերոսների հիշատակը պահանջում է շարունակել պայքարը մեր երկրի ազատության և մեր ժողովրդի իրավունքների համար՝ աննահանջ և անկոտրում։ Հավերժ փառք մեր հերոսներին, Աստված զորավիգ մեր հայրենիքին ու նրա համար պայքարող ժողովրդին։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



