ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեպտեմբերի 27-ին Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել Հայաստանի չորս համայնքներում՝ Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։
ԿԸՀ-ի տվյալների համաձայն՝ Արմավիրի Ֆերիկ համայնքում քվեարկությանը մասնակցել է 93 հոգի (57.06%), Լոռի՝ Թումանյան համայնքում՝ 2517 (59.96%), Լերմոնտովո համայնք՝ 216 (35.29%), Կոտայքի Արզնի համայնք՝ 894 (45.20%)։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Էդիկ Չախալյանը վերընտրվել է Լերմոնտովոյի համայնքապետ: Քվեարկությանը մասնակցել է 216 մարդ, Չախալյանը ստացել է 202 ձայն:
Թումանյանի համայնքապետի պաշտոնում վերընտրվել է Սուրեն Թումանյանը (95.1% կամ 2390 ձայն)։ Մասնակցել է 2520 ընտրող։
Լոռու մարզ, Դսեղ բնակավայր
«Քաղաքացիական պայմանագիր» 96.6%՝
կողմ 994,Դեմ 35
Լոռու մարզ, Ահնիձոր բնակավայր
«Քաղաքացիական պայմանագիր»՝
կողմ 83,Դեմ 4
Լոռու մարզ, Լորուտ բնակավայր
«Քաղաքացիական պայմանագիր» 91.01%՝
կողմ 162, դեմ 16, անվավեր 1
Լոռու մարզ, Քարինջ բնակավայր
«Քաղաքացիական պայմանագիր» 96.3%՝
կողմ 207, դեմ 8
Լոռու մարզ, Շամուտ բնակավայր
«Քաղաքացիական պայմանագիր» 98.35%՝
կողմ 118, դեմ 2,անվավեր 1
Լոռու մարզ, Մարց բնակավայր
164 մասնակցից՝
«Քաղաքացիական պայմանագիր» 99.39%՝
կողմ 162 դեմ 1, անվավեր 1



