Գետինը փլվել է ոտքերի տակ․ կինը հանկարծ հայտնվել է 2,5 մետր խորությամբ փոսում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ում կնոջ համար սովորական օրը վերածվել է վտանգավոր իրավիճակի, երբ նա հանկարծակի հայտնվել է սեփական բակում առաջացած մոտ 2,5 մետր խորությամբ փոսում։ Դեպքի մասին հայտնում է News12-ը։
Դանիել Թամմոնի խոսքով՝ ամեն ինչ տեղի է ունեցել բառացիորեն վայրկյանների ընթացքում։ Նա պատմել է, որ հանկարծ գետինը փլվել է իր ոտքերի տակ, և ինքը հայտնվել է ջրով ու խոտածածկով լցված խոր փոսի մեջ։
Կինը չի կարողացել ինքնուրույն դուրս գալ։ Նրա խոսքով՝ ինքը նաև վախեցել է, որ փոսի եզրին գտնվող հողն ու քարերը կարող են փլվել և վնասել իրեն։
Օգնություն կանչելու համար Թամմոնը սկսել է բարձրաձայն գոռալ։ Նրա ձայնը լսել են հարևանները, որոնք անմիջապես զանգահարել են 911։
Ժամանած փրկարարները կարողացել են կնոջը դուրս բերել փոսից՝ օգտագործելով սանդուղք։ Դեպքի հանգամանքները, այդ թվում՝ բակում հանկարծակի առաջացած փոսի պատճառը, ուսումնասիրվում են։
Past.am-ը հետևում է արտասովոր դեպքի մանրամասներին։



