Երևան, 14.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ստրասբուրգում ընթանում է ԵԽԽՎ տարեկան նստաշրջանի չորրորդ մասը, որի աշխատանքներին մասնակցում են նաև ընդդիմադիրները, մասնավորապես, «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը, «Հայաստան» խմբակցությունից՝ Լևոն Քոչարյանը:

Երեկ կարևոր օր էր, քանի որ քննարկվում էր ուղղակիորեն Հայաստանին վերաբերող հարց, այն է՝ հունիսին կայացած ԱԺ հակաժողովրդավարական, ռեպրեսիաներով ու մրցակիցների թիրախային կալանավորումներով ուղեկցված, ձայների հաշվարկի ժամանակ ուղղակի աղաղակող «նկարչությամբ» աչքի ընկած ընտրությունները:

Ի՞նչն է ուշագրավ: Այն, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդական պատվիրակությունն է նույնիսկ բարձրաձայնում ընտրական խայտառակությունների մասին: Այսինքն, խախտումներն այնքան ահավոր ու ահռելի են եղել, որ նույնիսկ Փաշինյանի իշխանությանը «ձեռքով-ոտքով» պահող եվրակառույցները չեն կարողանում դրա մասին լռել: Ավելին, առանձին դրվագներով պարզապես «ջրում են» փաշինյանական իշխանության քարոզչությունը ընտրությունների մասով:

Ի մասնավորի, որպես հիմնական խնդիրներից մեկը նշվում է նախընտրական արշավի բնույթը, որը եղել է ծայրահեղ ծանր և բևեռացված: Հիմնական զեկուցողը՝ ԵԽԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավար Դամիեն Կոտյեն, անդրադարձել է նաև հանրային ոլորտի աշխատողների նկատմամբ ճնշումներին, ինչպես նաև սոցիալական և տնտեսական այն միջոցառումներին, որոնք կառավարությունն իրականացրել է անմիջապես ընտրություններից առաջ: Մտահոգություն է հայտնվել նաև ընդդիմության թեկնածուների և ակտիվիստների նկատմամբ քրեական հետապնդումների մասով:

Նրա խոսքով, այս հանգամանքների համախումբը լուրջ հարցեր է առաջացրել նախընտրական արշավի մասնակիցների հավասար հնարավորությունների ապահովման տեսանկյունից:

ԵԽԽՎ հանձնարարականների թվում են ֆինանսավորման կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության ուժեղացումը, ինչպես նաև վարչական ռեսուրսների չարաշահման համար պատժամիջոցների կիրառումը:

Հիմնական պահերից մեկն այն է, որ քվեարկության արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը լուրջ հարցեր է առաջացրել: Կոտիեի ելույթում ամենակոնկրետ դժգոհությունը վերաբերել է մի շարք ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշմանը:

Նրա խոսքով, մի քանի ընտրական տեղամասերի արդյունքները չճանաչելու ԿԸՀ որոշումն էական նշանակություն է ունեցել «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր կուսակցության՝ խորհրդարանական ներկայացվածության համար: Դիտորդական պատվիրակության կարծիքով, այն որոշումները, որոնք կարող են ազդել քաղաքական ուժի խորհրդարանական ներկայացվածության վրա, պետք է ուղեկցվեն հստակ և ստուգելի հիմնավորմամբ:

Ինչպես տեսնում ենք, ԵԽԽՎ դիտորդներն ու դիտորդական խմբի ղեկավարը բավականին լավատեղյակ են իրողություններին, չնայած գերադասում են երբեմն լղոզված արտահայտվել դրանց մասին՝ քաղաքական պատճառներով: Ավելին, չնայած հենց իրենց կողմից արձանագրված խախտումներին, նաև նշում են, թե Հայաստանում խորհրդարանական ընտրությունները, ընդհանուր առմամբ, անցել են կազմակերպված, ժողովրդավարական են եղել և այլն: Բայց այդ թեմային, երկակի ստանդարտներին կանդրադառնանք առանձին:

Հիմա արձանագրենք, որ չնայած քաղաքականացված կողմնակալությանը, նույնիսկ ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելությունն է ստիպված եղել զեկույցի մակարդակով արձանագրել իրենց փայփայած իշխանության խնդրահարույց գործողությունները:

Կարծում ենք, որ դա նաև ընդդիմադիր առանձին ուժերի շարունակական ու համառ աշխատանքի արդյունք է, թեկուզ նույն եվրակառույցների հետ: Նաև հուշում, որ այդ ուղղությամբ, անկախ ամեն ինչից, ակտիվությունը պետք է շարունակել: Եվրոպական կառույցներն ու եվրոպական ակտիվ հանրությունը պիտի տեղյակ լինեն, թե իրենց կառույցների աջակցությամբ ինչ համակենտրոնացման ճամբարի ու բացօթյա բանտի է վերածվել երբեմնի ազատ Հայաստանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ե՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ»Թուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրել Բնակարանի ընտրությունից մինչև ֆինանսավորում․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին՝ սահմանափակ թվով Ջաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր Հայ-ռուսական հարաբերություններում լարվածության նոր օջախ է ձևավորվումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ»Իրանի իշխանությունները կոչով դիմել են բնակչությանը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 14-ին Նոր Օռլեանում բшխվել են զբոսանավը և լցանավը․ կան տnւժածներ Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ»20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում․ Փաշինյան Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ»Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն Թրամփը, Պուտինը և Չինաստանի նախագահ Սին հանդիպելու են Շենժենում «Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ»ԱՄՆ-ում համազգային տագնապ է․ երկրի բոլոր օդանավակայաններից դադարեցվել են թռիչքները Երևանում 29-ամյա երիտասարդի սպանության գործով նոր մանրամասներ․ ինչ է հայտնի կասկածյալի մասին 2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ «Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ»ԱՄՆ-ի օդային հաղորդակցության լայնածավալ խափանումից տուժել է մոտ 1,5 մլն մարդ Հայաստանը չի կարող զուգահեռաբար լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա «Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ»Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ»Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ»Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակինՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելՀայաստանի Անկախության հռչակագրից հրաժարումը Ադրբեջանի համար նոր հնարավորություններ է ստեղծում. Ավետիք Չալաբյան