Երևան, 21.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սեպտեմբերի 27: Կրկին՝ կիրակի, ինչպես 6 տարի առաջ: Առավոտից խունկ էր բուրում «Եռաբլուրը»: «Եռաբլուրները»՝ Հայաստանով մեկ: Մարդիկ գալիս էին խոնարհվելու 44-օրյա պատերազմում զոհված իրենց զավակի, թոռան, զարմիկի, հարազատի շիրիմին...

Իսկ երեկոյան սոցցանցերը «պայթեցին» այն տեղեկությունից, որ Հանրային հառուստաընկերությունը «տժժիկներով», ուրախ, «ֆեստիվառային» համերգ է հեռարձակում: Քիչ է ասել, թե մարդիկ վրդովվել են:

Շատերը դեռ քննարկում են այդ խայտառակ իրողությունը, որ այն օրով, երբ հանրությունը, առնվազն հանրության մի զգալի մասը հիշում է պատերազմի զոհերին, Հ1ով Թաթա Սիմոնյանի համերգն են հեռարձակել, տաշի-տուշի, էլի: Բանն այնտեղ հասավ, որ նույնիսկ Թաթան դատապարտող հայտարարություն արեց այդ հեռարձակման վերաբերյալ՝ այն բնորոշելով որպես «արդարացում չունեցող կոպիտ սխալ»: Ի դեպ, Թաթա Սիմոնյանը ներողություն խնդրեց, չնայած այնքան էլ հասկանալի չէ, թե ինքն ինչ կապ ուներ իր՝ ավելի վաղ տեսագրված և իրեն չպատկանող համերգի նյութը հեռարձակելու հետ: Խայտառակ պատմությունը շարունակություն ստացավ Հանրային հեռուստաընկերության անունից տարածված ներողության տեքստով: Մասնավորապես. «...Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, և մենք ամբողջությամբ ընդունում ենք դրա պատասխանատվությունը: Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով։ Ներողություն ենք խնդրում կատարվածի համար»:

Սխա՞լ: Ընդամե՞նը: Ի՞նչ են ասում առհասարակ. սխալ բան ենք արել, կներե՞ք:

Լավ, ո՞ւմ համար է նման «ապաշխարական» գրվել, ո՞վ է լինելու այն դյուրահավատության չեմպիոնը, որ կհավատա, թե Հ1-ում չգիտեին՝ սեպտեմբերի 27-ն ինչ օր է, և նախապես հեռարձակման ծրագիրը կազմելիս չէին հասկանում, որ «ժամանցային համերգը» հեռարձակելը սխալ է: Չէ, ինչպես ասվում է՝ ներողությունը հանրության կողմից չընդունվեց: Առավել ևս՝ նույնիսկ ներողության տեքստում բառ անգամ չկա, թե ինչ սխալի համար են ներողություն խնդրում, այսինքն՝ նույնիսկ «մեղայականի» մեջ խուսափել են պատերազմի անունը տալ:

Բայց ինչն է առավել հետաքրքիր: Վրդովված արձագանքների շարքում հաճախ կարելի էր հանդիպել ձևակերպման, թե... «ինչպե՞ս կարելի է»: Այո, չէր կարելի: Բայց...

Մի՞թե իրոք կա մարդ, որը կարծում է, թե Հ1-ի ղեկավարությունն ինքնագլուխ է նման բան արել: Թե՞ ինչ-որ մեկին թվում է, որ դա ինչ-որ սխալմունք, պատահականություն կամ թյուրիմացություն է եղել:

Չի՛ կարող լինել նման բան: Ծրագրային «սետկան» հենց այնպես չի ստեղծվում:

Ավելին, տեղի ունեցածը հստակ տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունների տարած գծի մեջ կամ վարած քաղաքականության շրջածիրում: Հստակագույնս: Հակառակ դեպքում, ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ փաշինյանական իշխանությունից ոչ ոք, ոչ մի ներկայացուցիչ մեկ բառ անգամ չասաց, նույնիսկ մի փոքր ակնարկ չարեց, որևէ կերպ չանդրադարձավ 44-օրյա պատերազմին:

Դա ավելին է, քան փաստը: Այնքան խոսուն, որ նույնիսկ լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չկա:

Կարծում ենք՝ ակնհայտ է, որ Փաշինյանի իշխանության կողմից ամեն ինչ արվում է, որ հնարավորինս քիչ հիշվի պատերազմի մասին, բացի այդ, քիչ նշվի կամ ընդհանրապես չնշվի Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործության, նախահարձակ ագրեսիվ պատերազմ վարելու մասին:

Նաև դրա համար էր, որ «Հիշատակի օրը» տեղափոխեցին հունվարի 27՝ Բանակի օրվա նախօրե: Դա հնարավոր երկու շարժառիթ կարող էր ունենալ. նախ՝ որպեսզի բանակն ասոցացվի սգի ու մահվան հետ, և հետո՝ անվանեցին բոլոր զոհվածների հիշատակի օր, որպեսզի ընդհանուրի մեջ լղոզեն, չհիշատակեն 44-օրյա պատերազմում զոհվածներին, քիչ-քիչ մոռացվի, հասարակության հիշողությունից ջնջվի:

Հասարակության քաղաքականապես ակտիվ կողմնորոշված շերտերի դեպքում դա չի հաջողվում: Նաև անմիջական կորուստ ունեցող հազարավոր մեր հայրենակիցներն էլ, իհարկե, չեն մոռանա: Բայց այնպես չէ, թե իշխանության հետևողական քարոզչությունը և հիշողությունաջնջումը հետևանքներ (այս դեպքում՝ արդյունքներ չես ասի) չունի:

Հ1-ի դեպքում պարզ է: Բայց այդ օրը նաև մի շարք տեղերում կարելի էր տեսնել, որ հարսանիքներ կան: Նրանց էլ հո իշխանությունները չեն կարգադրե՞լ: Կամ հո բոլոր հարսանքավորները քպակա՞ն չէին:

Բայց վերադառնանք բուն թեմային: Նրան, թե ինչու են ուզում մոռացության մատնել: Դա էլ է շատ պարզ: Մի կողմից՝ Փաշինյանի իշխանությունը կաշվից դուրս է գալիս, որ Ադրբեջանի թշնամական, հանցագործ և հայերի արյան մեջ կորած դեմքը աստիճանաբար «մաքրի»: Տեսեք, ինքը մրցանակ է ստանում, ասում է՝ Ալիևին էլ էր պետք այդ մրցանակից տալ, միասին ենք եղել և այլն: Մյուս կողմից՝ իրենք էլ հո շատ լավ գիտեն, որ այդ պատերազմն իրենք են բերել Հայաստանի ու հայ ժողովրդի գլխին:

Այո, նախահարձակ եղել է Ադրբեջանը, արյան ու հանցանքի մեջ թաթախված է Ադրբեջանը: Բայց Փաշինյանն ու ՔՊ-ի իշխանությունն ամեն ինչ արել են, որպեսզի դեպքերի շղթան հանգեցնի նման աղետային զարգացման:

Մեկ անգամ չէ, որ հանգամանորեն վերլուծել ենք այդ ընթացքը՝ սկսած բանակցային պրոցեսը փակուղի մտցնելուց, միջնորդների առաջարկությունները մերժելուց, ռազմահայրենասիրական պաթոս կեղծելով «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարելուց, վերջացրած պատերազմը կանխելու կոնկրետ փորձերից հրաժարվելով և աննպաստ վիճակում պատերազմը դադարեցնելու առաջարկը մերժելով:

Բայց կան նաև այլ խոսուն փաստեր, որոնք առավել քան համոզիչ հիմնավորում են, որ Նիկոլ Փաշինյանի նպատակը Արցախն ամեն գնով տապալելն էր: Սկզբունքորեն, նա ինքն է նման ինքնախոստովանական հայտարարություններ արել:

Նա ինքն է այդ ամենը նշել որպես «գիտակցված զոհողություն»: Ավելին, նա Արցախը համարել է «վզի պարան», իսկ Արցախը թշնամուն հանձնելը՝ վզի թոկից ազատվել:

Ու դրա համար նա ու իր իշխանավորները մահվան են մատնել հազարավոր զինվորների, տնազուրկ ու երկրազուրկ են արել 150 հազար հայերի, ավելին՝ շարունակում են պատերազմի սպառնալիքներով նոր զիջումներ նախազդել:

Մի՞թե նրանք կցանկանան, որ մարդիկ հիշեն իրենց բերած պատերազմի ու այդ պատերազմի զոհերի մասին:

«Հաղթանակ» զբոսայգու արտաքին պարսպից հո հենց այնպես չեն քերում հրետանավոր, 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայտնի լուսանկարի որմնանկարը: Դպրոցներում հո հենց այնպես չեն ջնջում «փառքի անկյունները»...

Այնպես որ, Հ1-ի կողմից տաշ-տմբլ համերգ հեռարձակելը ոչ թե սխալ է, այլ օրվա իշխանության քաղաքական գլխավոր գծի քարոզչական մարմնավորում:

«...Հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղումՊետք է պարզեցնել պղտոր ջուրը․ ընդունել սխալներն ու հասկանալ՝ ինչու է Հայաստանը հայտնվել այս իրավիճակում․ Մհեր ԱվետիսյանԹեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը»Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ Ֆիննական ծոցում հրդեհ է բռնկվել ռուսական «Սպարտա II» բեռնանավի վրա Թեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը» 13-ամյա աղջիկ էր կյանքից հեռացել, էներգետիներ էր խմել. ի՞նչ է հայտնի Շատ կարևոր է մեզ կրկին չգցել նույն վիճակի մեջ․ Փաշինյան Հարի Քեյնը վիրահատվել է Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք ՉալաբյանՌուսական կողմը շատ լավ պատկերացում ունի, թե հայկական տնտեսությունում ինչ է կատարվում. Հրայր ԿամենդատյանԹրամփը հայտնել է` ով է աշխարհի ամենահզոր մարդը Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան35-ամյա կինը մարդասպաններ է վարձել ամուսնու սիրուհուն վերացնելու համարՄեր երկրում իրավիճակը հեռու է իդեալական լինելուց․ Փեզեշքիան Եղվարդում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն Կիմ Չեն Ընն անպատասխան է թողել հանդիպելու Թրամփի առաջարկը Մահացել է ՀԱՀ-ի նախկին փոխնախագահ և «ՄԱԿ-Կանայք» կառույցի նախկին ղեկավար Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան Աղանդավորության ծավալուն մուտքը Հայաստան լի է վտանգներով. Արմեն ՄանվելյանՀիմա մենք առաջ ենք անցնում Խորհրդային Հայաստանի լավագույն ժամանակաշրջանից, մենք կառուցում ենք ավելի շատ բնակարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, քան Խորհրդային Միությունում. Նիկոլ Փաշինյան Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ-ի մեկնարկը. մենք մեր էլեկտրաէներգիայի ցանցը կապակցելու ենք Թուրքիայի և Ադրբեջանի ցանցերի հետ. Նիկոլ Փաշինյան Գրիշա Սարգսյանը Տաշքենդում ընթացող միջազգային մրցումներում 2 ոսկե մեդալ է նվաճել Իրաքում գազատարի պայթյnւնի հետևանքով 4 մարդ է զnhվել Հայաստանն այսօր կանգնած է աշխարհաքաղաքական բարդ ընտրության առաջ. Մհեր ԱվետիսյանԵ՞րբ զարդարել Ամանորի եղևնին 2027 թվականին․ որ օրերն են համարվում հաջողության և հարստության խորհրդանիշԻրանը լիովին պատրաստ է պшտերազմի, և եթե ԱՄՆ-ն չընդունի Թեհրանի կողմից ավելի վաղ ձևակերպված կարգավորման պայմանները. իրանցի պաշտոնյա Տելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնումՍպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Իրաքում գազատարի պայթյnւնի հետևանքով 4 մարդ է զnhվել Սպորտի և արվեստի ամենագեղեցիկ համադրություններից մեկը. «Փաստ»Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում. Մարիաննա ՂահրամանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 նոյեմբերի). Մարդու առաջին թռիչքը օդապարիկով. «Փաստ»«Բավարիան» մի քանի ամսով զրկվել է առաջատարից. ակումբը հայտարարություն է տարածել Իշխանությունները քաղաքական հետապնդումների նոր ալիք են սկսում. Արեգ ՍավգուլյանԶելենսկին վերջին շրջանում ԵՄ երկրների հետ սկսել է խոսել այնպես, կարծես դրանք իր սեփական վասալներն են. Զախարովա Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW», «Mercedes»-ներ, երկու տրոլեյբուսներԱշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ»ԵՄ կառույցները չեն գործադրում բավարար ջանքեր մեր երկրում մարդկանց իրավունքների պաշտպանության համար. Մենուա ՍողոմոնյանՄեր աշխատակիցները. Իշխան Պետրոսյան. տեսանյութ33-ամյա հարսը թունավորել է սկեսուրին՝ իր սենյակի դուռը առանց թակելու բացելու համարԱռասպելացված հին պատմությունների ու գաղափարախոսությունների տարասեռ համադրությունը. «Փաստ»Շենգավիթում գողացել են մեքենայի մոնիտորը, 1,5 միլիոն դրամ և այլ իրեր Թվային լուծումներ արտարժույթի շուկայում․ IDBank-ը և Rate.Trading-ը՝ DigiTec 2026-ին Բրազիլիայի հարավում փոթորկի հետևանքով զnhվել է 3 մարդ, վիրավnրվել՝ շուրջ 60 բնակիչ Ժամանակի ընթացքում Հայաստանը դուրս կգա և՛ ԵԱՏՄ-ից, և՛ ՀԱՊԿ-ից. ի՞նչ հետևանքների է պետք սպասել. «Փաստ»Հայ համայնքի տարիների հետևողական ջանքերն արդյունք են տվել․ Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերիներին շնորհվել է Նիցցայի պատվավոր քաղաքացու կոչում Հայ համայնքի տարիների հետևողական ջանքերն արդյունք են տվել․ Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերիներին շնորհվել է Նիցցայի պատվավոր քաղաքացու կոչում Ջուր չի լինելու. հասցեներ «Mercedes»-ը Պռոշյանում բախվել է գովազդային վահանակի սյանը, վիրավորները հարազատ եղբայրներ են. Shamshyan