Շատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ Մելիքյան
ՍՊՈՐՏՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Չեռնոգորիայից կրած պարտության պատասխանատվությունը վերցրել է իր վրա։ Այդ մասին նա խոսել է հետխաղյա մամուլի ասուլիսում։
«Ես դժգոհ եմ մրցավարների աշխատանքից: Այս խաղի համար ունեինք Ա ու Բ պլաններ: Առաջին կեսում գործեցինք Ա պլանով, իսկ երկրորդ կեսում` Բ պլանով: Շատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար: Ներողություն եմ խնդրում երկրպագուներից ու այս պարտության պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Վստահ եմ, որ այս թիմն ապագա ունի, տղաները շատ նվիրված են հավաքականին: Ֆուտբոլիստների նվիրվածությունը մեզ լավ ապագա է խոստանում»,- ասել է Մելիքյանը:
Նրա խոսքերով հավաքականը ֆուտբոլիստների պակաս ունի, քանի որ շատ են վնասվածքներ ունեցողները:
Ազգերի լիգայի երրորդ տուրի հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 2-ին` արտագնա խաղում մրցելով Կիպրոսի թիմի հետ:



