SpaceX ընկերության Starship տիեզերանավը պшյթել է ջրի վրա վայրէջք կատարելիս
ՄԻՋԱԶԳԱՅԻՆSpaceX ընկերության Starship տիեզերանավը պայթել է ջրի վրա վայրէջք կատարելիս՝ իր առաջին ուղեծրային թռիչքից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ապարատը հաջողությամբ ընդունել է ուղղաձիգ դիրք և սկսել իջնել օվկիանոս։ Երբ դրա շարժիչներն անհետացել են խորքում, պայթյուն է հնչել։ Ջրի վրա հայտնվել է կրակե սունկ և օդ բարձրացել տիեզերանավի բեկորները։ Այս ամենը ուղիղ եթերով հեռարձակել է SpaceX-ը X սոցցանցում։
Starship-ի արձակումը Super Heavy կրող հրթիռի միջոցով իրականացվել է Տեխաս նահանգի հարավ-արևելքում գտնվող Բոկա Չիկա բնակավայրի SpaceX-ի Starbase մեկնարկային հարթակից։ Փորձարկումների շրջանակում իրականացված 14-րդ թռիչքի ժամանակ տիեզերանավն ուղեծիր է դուրս բերել 26 Starlink ինտերնետ-արբանյակ։
Նախատեսված տասը ժամվա փոխարեն թռիչքը տևել է մոտ երեք ժամ։ Դրա՝ ուղեծրից վաղաժամկետ դուրսբերման պատճառների մասին դեռևս չի հաղորդվում։
SpaceX-ը հիմնադրել է Մասկը 2002 թվականին։ Այն զբաղվում է տիեզերական տեխնիկայի արտադրությամբ։ Այս տարվա փետրվարին այն միավորվել է Մասկի մեկ այլ ընկերության՝ արհեստական բանականության ոլորտում մշակումներ իրականացնող xAI-ի հետ։



