«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին
ԲԼՈԳՀարգելի՛ ԶԼՄ ներկայացուցիչներ,
Հայտնում եմ, որ հրաժարվել եմ Միջխորհրդարանական միության (IPU) 153-րդ վեհաժողովին Տանզանիայում մասնակցելուց:
Հրաժարվել եմ Ռուբինյանի հետ քննարկումներից, որովհետև վեհաժողովների ընթացակարգին ծանոթ եմ և քննարկումներին մասնակցելը համարել եմ ոչ նպատակահարմար, որի արդյունքում էլ հանել են իմ ելույթը:
-Ռուբեն Ռուբինյանն իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո։
-Ռուբեն Ռուբինյանը որևէ գործառույթ չունի ո՛չ ԱԺ կանոնակարգ օրենքով, ո՛չ էլ քաղաքական իմաստով՝ իմ ելույթը հանելու վերաբերյալ։
-Ռուբեն Ռուբինյանը կարող է հանել որևէ ելույթ, եթե այն կապված է միայն ՔՊ-ի հետ։
Հայտնում եմ, որ Ազգային ժողովում կան շատ ազատ սենյակներ, որտեղ կարելի է նման քննարկումներ կազմակերպել: Փառք Աստծո, միակ ու անկրկնելի սենյակը Ռուբինյանին չի պատկանում, և նման քննարկումների համար սենյակում հանդիպում ունենալը բնավ նպատակահարմար չեմ համարում։
Փառք Աստծո, դուք հավերժ չեք, ու կգա մի օր, որ ՀՀ-ն ավելի ներկայանալի կլինի միջազգային հարթակներում։
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի



