«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների
ԲԼՈԳ«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը երեք առանձին բողոք-դիմում է ուղղել միջազգային գործընկերներին՝ կապված Ադրբեջանի նախագահի օգնական, արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Հիքմեթ Հաջիևի նախաձեռնությամբ` բռնազավթված հայկական Արցախի տարածքներում սեպտեմբերին կատարված դիվանագիտական այցի և դրա շրջանակում քաղաքական ու պատմամշակութային խեղաթյուրման, միջազգային մակարդակով հայկական մշակութային ժառանգության ինքնության վերափոխման, յուրացման և Արցախում հայկական պատմական հետքի վերացման քաղաքականության վերաբերյալ։
Դիմումները հասցեագրվել են՝
Մագդալենա Գրոնոյին՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին,
Մարիա Վիկտորիա Ռոմերո Կաբալյերոյին՝ Ադրբեջանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպանին, ինչպես նաև Մեքսիկայի արտաքին գործերի նախարարությանը,
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը՝ Ադրբեջանի հարցերով պատասխանատու ստորաբաժանմանը։
Երեք դիմումներում «ՀայաՔվե»-ն առանձնացրել է նույն հիմնական մտահոգությունը․ Հիքմեթ Հաջիևի նախաձեռնությամբ կազմակերպված նման այցերը չպետք է վերածվեն Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված հակահայկական իրողությունների, հայկական մշակութային ժառանգության կեղծ վերագրման և Արցախի տեղահանված հայ բնակչության իրավունքների անտեսման միջազգային լեգիտիմացման գործիքի։
Միջազգային գործընկերներից ակնկալում ենք՝
«ՀայաՔվե»-ն շարունակելու է հետևողականորեն բարձրաձայնել այս հարցերը միջազգային գործընկերների և համապատասխան կառույցների առջև՝ անկախ նրանից, թե ինչ ձևաչափով են կազմակերպվում նման նախաձեռնությունները։
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



