Թեհրանը բողոք է ներկայացրել միջազգային կառույցներին՝ իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի կառավարության խոսնակը իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները որակել է որպես «ոտնձգություն»՝ նշելով, որ Թեհրանը բողոք է ներկայացրել միջազգային կառույցներին, այդ թվում՝ ICAO-ին, և լրջորեն հետամուտ է լինում այդ իրավական գործընթացին։
Սեպտեմբերի 29-ին կայացած մամուլի ասուլիսում Ֆաթեմե Մոհաջերանին հայտարարել է, որ Իրանը ձգտում է խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով՝ նշելով, որ բանակցությունները շարունակվում են, և տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորվեն հենց տարածաշրջանում։
Մոհաջերանին շնորհակալություն է հայտնել Իրաքի ժողովրդին՝ իրանական թռիչքների վրայից պատժամիջոցները վերացնելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար։
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



