ՄԱԿ-ը Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև ապառազմականացված գոտում ականների պայթյունները զինադադարի խախտում է համարում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ի հրամանատարությունը Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև կնքված զինադադարի համաձայնագրի խախտում է համարում սեպտեմբերի 21-ին ապառազմականացված գոտում տեղի ունեցած ականների պայթյունները։ Այս մասին հայտնում է «Ռենհապ» գործակալությունը։
Սեպտեմբերի 21-ին ապառազմականացված գոտում, ենթադրաբար, ականների երկու պայթյունի հետևանքով երեք մարդ է վիրավորվել։ Ականատեսների վկայությամբ՝ նույն տարածքում ևս մեկ չպայթած ական կա։
«Քննության արդյունքների հիման վրա ՄԱԿ-ի հրամանատարությունը հանգել է այն եզրակացության, որ տեղի է ունեցել զինադադարի համաձայնագրի խախտում։ Հրամանատարությունն ընթացք է տալիս այս խախտմանը համաձայնագրով սահմանված մեխանիզմների միջոցով», — գործակալությունը մեջբերում է հրամանատարության տարածած հայտարարությունը։
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



