Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բնական է, որ հանրությունը շատ բուռն արձագանքեց պաշտոնյաների աշխատավարձերի գրեթե կրկնապատիկ բարձրացման նախագծին: Փաշինյանի կառավարությունը հավանություն տվեց այդ նախագծին, և այն ուղարկվեց խորհրդարան: Ըստ այդմ, քպական իշխանությունը նախատեսում է 2027 թվականի հունվարի 1-ից «աշխատավարձվել» արդեն նոր՝ շատ ավելի բարձր դրույքաչափերով: Այդ անհագուրդ ախորժակը բավարարելու համար «հերոս հարկատուներից» կպահանջվի ավելի քան 25 միլիարդ դրամ:

Նախատեսվում է, որ նոր դրույքաչափերով ՀՀ նախագահի աշխատավարձը 1,5 միլիոնից կդառնա 2,6 միլիոն։ Փաշինյանի աշխատավարձը ևս կդառնա 2,6 միլիոն: Նրա նախարարների ամսական աշխատավարձը կմոտենա 2 միլիոն դրամի՝ ներկայիս 998 հազարի փոխարեն, փոխվարչապետերինն էլ կբարձրանա: Պատգամավորներին էլ ճոխ կվարձատրեն. եթե հիմա 832 հազար դրամ է նրանց աշխատավարձը, նախատեսվում է դարձնել մոտ 1,5 միլիոն դրամ: Շոշափելի այլ պաշտոնյաների աշխատավարձերը ևս:

Ասել, որ սա սոցիալական խայտառակություն է, կնշանակի ոչինչ չասել: Առավել ևս՝ նման իշխանության ու կառավարության պարագայում, քանի որ նման կառավարումն ու դրա հետևանքները նկատի ունենալով՝ այդ «բարձրաստիճանները» պետք է ժողովրդին տույժեր ու տուգանքներ վճարեն, այլ ոչ թե հարկատուների հաշվին կրկնակի բարձր աշխատավարձվեն:

Բայց հանրությունը այս մի «բոմբ» տեղեկությունը դեռ մի կարգին չմարսած՝ վրա հասավ մեկ այլ «աչքալուսանք» փաշինյանական կառավարությունից: Աշխատանքի և բարեկեցության (չենք ծաղրում, սոցապը հիմա այդպես է կոչվում) նախարարության վերնաշենքում մի «փայլուն» միտք են հղացել: Առաջարկում են, որ «թաղման նպաստը», որին ժողովուրդը վաղուց ի վեր «վերջին թոշակ» է անվանում (հայտնի 200 հազար դրամը, որ տրամադրվում է հանգուցյալ կենսաթոշակառուի ընտանիքի անդամներին, եթե այդպիսիք կան), այսուհետ ոչ բոլորին տրամադրվի:

Փաշինյանն անձամբ հայտարարեց. «Մենք մի ծրագիր ունենք, որն այդքան էլ նպաստավոր չէ՝ թաղման նպաստը, որ բոլորին համատարած տրվում է, մենք որոշեցինք, որ թաղման նպաստի կիրառումն իրականացնենք միայն սոցիալապես անապահովների մասով, մնացած բյուջեն բաշխել և մի փոքր թոշակներն ավելացնել, որպեսզի սկսենք գնաճի կոմպենսացման պրոցեսը»:

Նախ՝ ուշագրավ է, որ Փաշինյանն իրեն բնորոշ ոճով հիշյալ «վերջին թոշակը» չվճարելու հարցը տանում ու արհեստականորեն շաղկապում է... թոշակները բարձրացնելու հետ, ավելի ճիշտ՝ գնաճն, իբր, փոխհատուցելու հետ: Կառավարման տեսանկյունից դա անհեթեթություն է: Նաև ակնհայտ է, որ դա մանիպուլ յացիա է:

Ի՞նչ հաշվարկներ կան Փաշինյանի ասածի տակ: Այսինքն, ի՞նչ, ինքը նախապես հաշվել է տվել իր քպական իշխանությանը՝ պարզել, թե տարվա մեջ քանի՞ կենսաթոշակառու է մահանալու, նրանցից քանի՞սն է սոցիալապես անապահով, իսկ քանի՞սը ապահով համարվելու, որպեսզի վերջիններիս մահվանից հետո նախատեսված 200 հազար միանվագ վճարի գումարը չտրամադրի ու այդ չվճարումների հանրագումարում կատաղի գնաճի ինչ-որ փոխհատուցում անի՞:

Թվում է՝ սա շատ լուրջ թեմա չէ: Սակայն հարցն այն է, որ նման որոշումները համադրելիս ի ցույց է դրվում այս իշխանության ողջ «պերճանքը»: Բայց ամեն ինչ իր հերթականությամբ:

Անցյալ տարվա վերջին, կհիշեք, Փաշինյանը գրեթե երդվում էր, որ ոչ մի հնար չունեն կենսաթոշակները բարձրացնելու, որ եթե մի քիչ էլ բարձրացնեն, բյուջեում ահռելի ճեղքեր կառաջանան: Բայց, չնայած այդ սրտաճմլիկ ելույթներին, ԱԺ ընտրություններից գրեթե անմիջապես առաջ Փաշինյանը 10000 դրամով թոշակները բարձրացրեց: Ըստ որում, նման միջոցներ բյուջեում նախատեսված չէին: Ժողովուրդն այդ բարձրացումը բնորոշեց միանգամայն դիպուկ՝ ընտրաթոշառք: Ընդդիմադիրները, անկախ փորձագետները հստակ նշեցին, որ դա ընտրակաշառք է՝ ըստ էության:

Ընտրություններն անցան: Փաշինյանը 49 տոկոս «ձայներով» պահեց իշխանությունը: Տեսան, որ հուզում-մուզում չկա, իշխանություններն անցան բարձրացված 10 հազարական դրամները թոշակառուների ու մնացյալ հանրության «քթից բերելուն»: Իսկ «բարձր» թոշակ ստացողները, որ նաև անապահովության նպաստ էին ստանում, նաև դրանից զրկվեցին:

Հաջորդը. ակնհայտ է, որ բյուջեի հետ կապված լրջագույն խնդիրներ ունի Փաշինյանի իշխանությունը, այլապես չէր ընկնի հանգուցյալների «վերջին թոշակը» քերելու ետևից: Բայց մյուս կողմից՝ քպացված վերնախավն էլ, փողից ու կոլեկտիվ պատասխանատվության տագնապից բացի, այլ մոտիվացիա չունի՝ իշխանության մեջ մնալու: Պետք է նրանց կերակրել, այ լապես «կթռչեն»: Այսինքն, կարևորը՝ իրենք ճոխ ապրեն, իրենց աշխատավարձերը բարձրանան, այն էլ՝ կրկնապատիկ: Թե այդ 25 միլիարդ դրամով ի՞նչ սոցիալական հարցեր կարելի էր լուծել հազարավորների համար, արդեն նրանց հետաքրքիր չէ:

Այս «չկոռումպացված» իշխանավորները կարծես «դանայան տակառ» լինեն. նրանց որքան վճարում, պարգևավճարում են, նրանք չեն հագենում, էլի, էլի, էլի...

Ու չկշտացողները մյուսներին «մանր են բրդում»՝ ասացվածքի հանգվույն, կամ արդեն նույնիսկ ոչ էլ բրդում են:

Զուգահեռաբար իսկական Հայաստանում ամեն ինչ թանկանում է՝ վառելիքը (բենզին, դիզվառելիք), կաթնամթերքը, ձեթը..., ամեն ինչ: Ըստ որում, անհայտ է, թե ինչ է լինելու 1-2 ամիս անց: Միանգամայն շոշափելի է բնական գազի, ապա նաև էլեկտրաէներգիայի, խմելու ջրի թանկացումը, արդեն խոսվում է թանկացած ուղեվարձը կրկնապատկելու հնարավորության մասին:

Գիտեք, որ Փաշինյանի ու միջին վիճակագրական ցանկացած քպականի «բերանի ծամոնն» է՝ «թալանել են, կոռուպցիա, այս այն...»: Էհ, հիմա Փաշինյանը, իր կառավարության անդամները, իր իշխանավորները ոտքով-գլխով մխրճվել են պետական բյուջեի մեջ ու տանել է, որ տանում են, բռերով, փեշերով, ահռելի շերեփներով: Պարզապես իրենք ձևականորեն օրինական են «տանում»: Տեսեք՝ օրենքի նախագիծ, կառավարության հավանություն, ԱԺ դակում՝ ՔՊ փոքրացած մեծամասնությամբ: Ու դրա վերջը չի երևում:

Ի՞նչ է ստանում հարկատուն: Հարկատուն ստանում է ծանուցում՝ հարկերի վճարման անհրաժեշտության մասին: Ստանում է դատարկված գրպաններ: Ստանում է անորոշ հեռանկար՝ տնտեսավարման համար: Ստանում է խնդիրներ Ռուսաստանի հետ ու դաշտում մնացած բերք: Ստանում է նոր պրոբլեմներ ու 25 միլիարդ դրամի լրացուցիչ բեռ, որպեսզի Փաշինյանը, իր պատգամավորներն ու նախարարները կրկնակի ավելի շատ աշխատավարձ ստանան: Փաստորեն, 2018-ին դա՞ էր հիմնական փորացավը: Դե, Արցախը հանձնելուց ու այլ պատուհասներ բերելուց բացի...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր ՀայաստանումԱֆղանստանում պակիստանյան հարվածների հետևանքով ինը մարդ է զոհվել Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկը «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Komatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն ՄանվելյանԹուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփnւշտների գործարան Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն կայուն է 300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութԳազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց «Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՃապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԱմիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌեփեր Փի Դիդին ԱՄՆ-ի բանտում գումարի դիմաց տարբեր արտոնություններից է օգտվում. NBC