Երևան, 21.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում վերջին շրջանում վարձով բնակարանների գների բարձրացումը դարձել է ոչ միայն կենցաղային, այլև սոցիալական, տնտեսական և պետական քաղաքականության լրջագույն խնդիր, քանի որ այն անմիջականորեն հարվածում է այն խավերին, որոնք առանց այդ էլ ամենախոցելիներից են՝ երիտասարդ ընտանիքներին, մարզերից Երևան տեղափոխված աշխատողներին ու ուսանողներին, միայնակ ապրող քաղաքացիներին, միջինից ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին, ինչպես նաև այն մարդկանց, որոնք չունեն սեփական բնակարան ձեռք բերելու հնարավորություն և տարիներ շարունակ ստիպված են ապրել վարձակալությամբ։

Վերջին տարիների փորձը ցույց տվեց, թե որքան խոցելի է Հայաստանի վարձակալության շուկան արտաքին ցնցումների նկատմամբ։ 2022 թվականին Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Հայաստան եկած ռուսաստանցի ռելոկանտների մեծ հոսքը կտրուկ փոխեց հատկապես Երևանի բնակարանային շուկայի տրամաբանությունը։ Պահանջարկը կարճ ժամանակում մեծացավ, իսկ առաջարկը չէր կարող նույն արագությամբ աճել, քանի որ բնակարանը ապրանք չէ, որը հնարավոր է արագ արտադրել ու շուկա հանել։ Այդ իրավիճակում գները բարձրացան, երբեմն՝ անհամաչափորեն, իսկ որոշ սեփականատերեր, օգտվելով մեծ պահանջարկից, սկսեցին նախկին վարձակալներին առաջարկել ավելի բարձր վարձավճարներ կամ պարզապես դադարեցնել պայմանավորվածությունները՝ բնակարանը ավելի բարձր գնով այլ անձանց տրամադրելու նպատակով։ Այդ ժամանակ սոցիալական դժգոհությունը շատ մեծ էր, սակայն որոշ ժամանակ անց իրավիճակը մասամբ բալանսավորվեց, քանի որ ռելոկանտների մի մասը հեռացավ Հայաստանից, մի մասը տեղափոխվեց այլ երկրներ, մի մասը փոխեց բնակության ձևաչափը, և շուկան որոշ չափով վերադարձավ ավելի կանխատեսելի վիճակի։ Բայց այդ փորձը բացահայտեց մի կարևոր խնդիր՝ Հայաստանում վարձակալության շուկան գրեթե անպաշտպան է ցնցումների ժամանակ, իսկ քաղաքացին, որը չունի սեփական բնակարան, դառնում է շուկայական աժիոտաժի ամենահեշտ զոհը։ Այսօրվա իրավիճակը, սակայն, որոշ առումով ավելի բարդ է, քանի որ եթե նախորդ փուլում շատերը Հայաստան էին գալիս ժամանակավոր սպասումով՝ ենթադրելով, որ Ուկրաինայում ընթացող պատերազմը կարող է ավարտվել, իրավիճակը կարող է կայունանալ, և իրենք կվերադառնան, ապա այժմ ավելի շատ մարդիկ են դիտարկում Հայաստանը որպես երկարաժամկետ բնակության կամ առնվազն երկարատև ապաստարանի վայր։

Բայց այստեղ կարևոր է տարբերակել բնական շուկայական արձագանքը և արհեստական կամ անբարեխիղճ թանկացումը։ Պահանջարկի աճը որոշ չափով կարող է բարձրացնել գները, սակայն երբ այդ աճը վերածվում է անսահմանափակ ագահության, երբ գույքի սեփականատերերը սկսում են ոչ թե ծախսերի, հարկերի, սպասարկման կամ շուկայական տրամաբանության սահմաններում վերանայել գինը, այլ պարզապես առավելագույն շահույթ ստանալու նպատակով ճնշել վարձակալին, ապա խնդիրը դառնում է ոչ միայն տնտեսական, այլև բարոյական ու սոցիալական։

Գների բարձրացման պատճառներից մեկը նաև առաջարկի կառուցվածքային սահմանափակությունն է։ Երևանում և հատկապես կենտրոնական կամ պահանջարկ ունեցող վարչական շրջաններում բնակարանների քանակը սահմանափակ է, իսկ քաղաքի տնտեսական, կրթական և վարչական կենտրոնացվածությունը մեծացնում է հենց այդ տարածքների պահանջարկը։ Մարզերից Երևան եկած ուսանողները, աշխատողները, երիտասարդ մասնագետները, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիները հաճախ նախընտրում են բնակվել այն վայրերում, որտեղ աշխատանքի, կրթության, տրանսպորտի և ծառայությունների հասանելիությունն ավելի բարձր է։ Սա հանգեցնում է նրան, որ որոշ շրջաններում վարձակալության շուկան մշտապես գտնվում է բարձր ճնշման տակ։

Վարձակալության գների բարձրացման հարցում հաճախ հնչում է շուկայական տրամաբանության փաստարկը՝ եթե պահանջարկը մեծացել է, գինն էլ պետք է բարձրանա։ Այս պնդումը որոշակիորեն ճիշտ է ազատ շուկայի տեսանկյունից, սակայն բնակարանը սովորական շուկայական ապրանք չէ։ Բնակարանը մարդու հիմնական կարիքն է, և դրա հասանելիությունը կապվում է մարդու արժանապատիվ կյանքի իրավունքի հետ։ Պետությունը չի կարող ամբողջությամբ անտեսել բնակարանային շուկան՝ այն թողնելով միայն առաջարկի և պահանջարկի մեխանիկական տրամաբանությանը, որովհետև այդ դեպքում ուժեղը միշտ կշահի թույլի հաշվին։ Ազատ շուկան արդյունավետ է այն դեպքում, երբ կան հավասարակշռող կանոններ, մրցակցություն, տեղեկատվության թափանցիկություն, իրավական պաշտպանություն և սոցիալական անվտանգության ցանցեր։ Եթե այդ տարրերը թույլ են, շուկան վերածվում է ոչ թե արդար մրցակցության, այլ առավելության չարաշահման դաշտի։

Պետք է խոսել նաև բարոյական պատասխանատվության մասին։ Անշո՛ւշտ, տանտերը ունի սեփականության իրավունք, և սեփականության իրավունքը պետք է պաշտպանված լինի։ Ոչ ոք չի կարող պարտադրել մարդուն իր գույքը տրամադրել վնասով կամ անարդար պայմաններով։ Սակայն սեփականության իրավունքը հասարակության մեջ երբեք ամբողջովին կտրված չէ սոցիալական պատասխանատվությունից։ Երբ երկրում հազարավոր մարդիկ դժվարությամբ են պահում իրենց ընտանիքները, երբ աշխատավարձերը չեն աճում վարձերի տեմպերով, երբ բնակարանը կենսական անհրաժեշտություն է, անհարկի ու անսահմանափակ թանկացումը չի կարող դիտվել միայն որպես «խելացի բիզնես»։

Սակայն հանրային զայրույթը միայն տանտերերի դեմ ուղղելը նույնպես բավարար լուծում չէ։ Խնդրի արմատները ավելի խորն են՝ բնակարանային ֆոնդի պակաս, շուկայի ստվերայնություն, պայմանագրային մշակույթի թուլություն, պետական կարգավորման բացեր, սոցիալական աջակցության ոչ բավարար համակարգ, քաղաքաշինական անհավասարակշռություն, միգրացիոն հոսքերի կառավարման սահմանափակ կարողություններ և աշխատավարձերի ցածր մակարդակ։ Եթե այս բոլոր գործոնները չդիտարկվեն միասին, ապա յուրաքանչյուր նոր արտաքին ցնցում կրկնելու է նույն պատկերը՝ պահանջարկի աճ, գների թռիչք, քաղաքացիների դժգոհություն, ժամանակավոր քննարկումներ, հետո մասնակի հանդարտում, մինչև հաջորդ ալիքը։ Պետական քաղաքականության խնդիրը հենց այդ ցիկլը կոտրելն է։ Պետք է ոչ թե միայն արձագանքել հերթական թանկացմանը, այլ ստեղծել այնպիսի համակարգ, որը նախապես կկանխի շուկայի անկառավարելի վարքագիծը և կպաշտպանի քաղաքացիներին ամենասուր հետևանքներից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պետք է պարզեցնել պղտոր ջուրը․ ընդունել սխալներն ու հասկանալ՝ ինչու է Հայաստանը հայտնվել այս իրավիճակում․ Մհեր ԱվետիսյանԹեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը»Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ Ֆիննական ծոցում հրդեհ է բռնկվել ռուսական «Սպարտա II» բեռնանավի վրա Թեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը» 13-ամյա աղջիկ էր կյանքից հեռացել, էներգետիներ էր խմել. ի՞նչ է հայտնի Շատ կարևոր է մեզ կրկին չգցել նույն վիճակի մեջ․ Փաշինյան Հարի Քեյնը վիրահատվել է Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք ՉալաբյանՌուսական կողմը շատ լավ պատկերացում ունի, թե հայկական տնտեսությունում ինչ է կատարվում. Հրայր ԿամենդատյանԹրամփը հայտնել է` ով է աշխարհի ամենահզոր մարդը Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան35-ամյա կինը մարդասպաններ է վարձել ամուսնու սիրուհուն վերացնելու համարՄեր երկրում իրավիճակը հեռու է իդեալական լինելուց․ Փեզեշքիան Եղվարդում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն Կիմ Չեն Ընն անպատասխան է թողել հանդիպելու Թրամփի առաջարկը Մահացել է ՀԱՀ-ի նախկին փոխնախագահ և «ՄԱԿ-Կանայք» կառույցի նախկին ղեկավար Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան Աղանդավորության ծավալուն մուտքը Հայաստան լի է վտանգներով. Արմեն ՄանվելյանՀիմա մենք առաջ ենք անցնում Խորհրդային Հայաստանի լավագույն ժամանակաշրջանից, մենք կառուցում ենք ավելի շատ բնակարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, քան Խորհրդային Միությունում. Նիկոլ Փաշինյան Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ-ի մեկնարկը. մենք մեր էլեկտրաէներգիայի ցանցը կապակցելու ենք Թուրքիայի և Ադրբեջանի ցանցերի հետ. Նիկոլ Փաշինյան Գրիշա Սարգսյանը Տաշքենդում ընթացող միջազգային մրցումներում 2 ոսկե մեդալ է նվաճել Իրաքում գազատարի պայթյnւնի հետևանքով 4 մարդ է զnhվել Հայաստանն այսօր կանգնած է աշխարհաքաղաքական բարդ ընտրության առաջ. Մհեր ԱվետիսյանԵ՞րբ զարդարել Ամանորի եղևնին 2027 թվականին․ որ օրերն են համարվում հաջողության և հարստության խորհրդանիշԻրանը լիովին պատրաստ է պшտերազմի, և եթե ԱՄՆ-ն չընդունի Թեհրանի կողմից ավելի վաղ ձևակերպված կարգավորման պայմանները. իրանցի պաշտոնյա Տելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնումՍպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Իրաքում գազատարի պայթյnւնի հետևանքով 4 մարդ է զnhվել Սպորտի և արվեստի ամենագեղեցիկ համադրություններից մեկը. «Փաստ»Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում. Մարիաննա ՂահրամանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 նոյեմբերի). Մարդու առաջին թռիչքը օդապարիկով. «Փաստ»«Բավարիան» մի քանի ամսով զրկվել է առաջատարից. ակումբը հայտարարություն է տարածել Իշխանությունները քաղաքական հետապնդումների նոր ալիք են սկսում. Արեգ ՍավգուլյանԶելենսկին վերջին շրջանում ԵՄ երկրների հետ սկսել է խոսել այնպես, կարծես դրանք իր սեփական վասալներն են. Զախարովա Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW», «Mercedes»-ներ, երկու տրոլեյբուսներԱշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ»ԵՄ կառույցները չեն գործադրում բավարար ջանքեր մեր երկրում մարդկանց իրավունքների պաշտպանության համար. Մենուա ՍողոմոնյանՄեր աշխատակիցները. Իշխան Պետրոսյան. տեսանյութ33-ամյա հարսը թունավորել է սկեսուրին՝ իր սենյակի դուռը առանց թակելու բացելու համարԱռասպելացված հին պատմությունների ու գաղափարախոսությունների տարասեռ համադրությունը. «Փաստ»Շենգավիթում գողացել են մեքենայի մոնիտորը, 1,5 միլիոն դրամ և այլ իրեր Թվային լուծումներ արտարժույթի շուկայում․ IDBank-ը և Rate.Trading-ը՝ DigiTec 2026-ին Բրազիլիայի հարավում փոթորկի հետևանքով զnhվել է 3 մարդ, վիրավnրվել՝ շուրջ 60 բնակիչ Ժամանակի ընթացքում Հայաստանը դուրս կգա և՛ ԵԱՏՄ-ից, և՛ ՀԱՊԿ-ից. ի՞նչ հետևանքների է պետք սպասել. «Փաստ»Հայ համայնքի տարիների հետևողական ջանքերն արդյունք են տվել․ Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերիներին շնորհվել է Նիցցայի պատվավոր քաղաքացու կոչում Հայ համայնքի տարիների հետևողական ջանքերն արդյունք են տվել․ Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերիներին շնորհվել է Նիցցայի պատվավոր քաղաքացու կոչում Ջուր չի լինելու. հասցեներ «Mercedes»-ը Պռոշյանում բախվել է գովազդային վահանակի սյանը, վիրավորները հարազատ եղբայրներ են. Shamshyan ՌԴ-ն հարվածել է Ուկրաինային. մանրամասներ