Եվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ Զախարովա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպայի հետ պատերազմը «շատ կարճ» կլինի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա մեկնաբանել է եվրոպացի քաղաքական գործիչների հայտարարությունները Ռուսաստանի հետ հնարավոր բախման մասին։
Նրա խոսքով՝ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Սիկորսկին «երազում է Ռուսաստանին ռազմական պարտություն հասցնելու մասին», մինչդեռ Էստոնիայի պաշտպանության նախարարը հրապարակավ քննարկում է «կանխարգելիչ» պատերազմի առավելությունները։ Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը ի վիճակի է «կանխարգելել ցանկացած ագրեսիա և հաղթել ցանկացած ագրեսորի»։
«Եթե Եվրոպան հարձակվի Ռուսաստանի վրա, դա կլինի բոլորովին այլ պատերազմ՝ այն շատ կարճ կլինի»,-հավելել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



