Աֆղանստանում պակիստանյան հարվածների հետևանքով ինը մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանում Պակիստանի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն ինը և վիրավորվել 11 մարդ, X-ում հայտնել է «Թալիբան» կառավարության խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը։
Նրա խոսքով՝ Պակիստանի ուժերը ռմբակոծել են Կունար և Հելմանդ նահանգները, որի հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ։
Մուջահիդը հավելել է, որ հարվածները նաև ավերել են երեք շենք։
Սեպտեմբերի 24-ին Աֆղանստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Քաբուլում Պակիստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ Իսլամական Հանրապետության կողմից Ղանդահար, Հոստ և Պակտիա սահմանային նահանգներում օդային հարվածների պատճառով։
1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
4
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը
5
Հայրը իր 3-ամյա աղջկան 3 մլն դրամով վաճառել է 60-ամյա տղամարդու․ վերջինս փորձել է ծեծելով սպանել փոք...



