Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կայացավ երիտասարդ դաշնակահար Ալեքս Գևորգյանի մենահամերգը` ՀԲԸՄ-ի դահլիճում

ՄՇԱԿՈՒՅԹ

Ալեքս Գևորգյան․ Նա ընդամենը 15 տարեկանում դպրոցական դասարանից հասավ համալսարանական լսարան՝ բացառիկ տաղանդով շրջանցելով բոլոր ստանդարտ փուլերը։ Երիտասարդ դաշնակահարը ներկայումս ուսումը շարունակում է Գերմանիայի Էսսենի Ֆոլկվանգ արվեստների համալսարանում՝ պրոֆեսոր Հենրի Զիգֆրիդսոնի դասարանում։ Նա ներկայանում է նաև եվրոպական բեմերում։

Հայկական բարեգործական ընդհանուր միության դահլիճում կայացած նրա մենահամերգը դասական երաժշտության սովորական երեկո չէր. հարյուրամյակների պատմություն ունեցող գործերը հնչեցին այսօրվա ռիթմով։ Իսկ Ալեքսի համար հարազատ էր այս բեմը. նա 3 տարի առաջ կազմակերպված «ՀԲԸՄ-ն բացահայտում է տաղանդներ» մրցույթի մրցանակակիրներից մեկն էր։

Այս անգամ նրա ընտրած ծրագիրը բացառիկ երաժշտական կոնտրաստների մասին էր. Բախ,  Բեթհովեն, Սկրյաբին, Պրոկոֆև․․․ նրանց ստեղծագործությունների կատարումը պահանջում է ոչ միայն տաղանդ, վիրտուոզ տեխնիկա, այլև ահռելի մեծ  աշխատանք։

Կարդացեք նաև

Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում Ալեքսի առաջին ուսուցիչը՝ Հասմիկ Անչարակյանը, հիշում է, որ երաժշտության հանդեպ այս սերն ու աշխատասիրությունն Ալեքսի մոտ նկատել է  հենց իրենց ծանոթության սկզբում, երբ Ալեքսն ընդամենը 5 տարեկան էր․ «Նա եկավ ու սկսեց դաշնամուր նվագել, բայց գիտեմ, որ իր հրապուրանքը երաժշտության հանդեպ սկսվել է շատ փոքրուց։ Երբ նայում ես իր տեսաերիզները, տեսնում ես՝ ինչպես է երաժշտության տակ հրճվում, մասնակցում, չափ տալիս դիրիժորի պես, և այլն։

Շատ կարևոր է աշխատանքը, ինչը նաև այս համերգի հաջողությունն է։ Առանց աշխատանքի չի լինում, և ամեն մի ունկնդիր այսօր տեսնում է, թե դա ինչ նվիրումի, ինչ աշխատանքի արդյունք է։ Ես հիացած եմ իր արտահայտչականությամբ։ Ինքը նուրբ հոգի ունի և շատ ամուր կամք։ Այս ծրագիրը, որ նա կարողացավ վերարտադրել, ահավոր բարդ էր, ամբողջ իր հոգու խորությամբ, իր վարպետությամբ և կամքի շնորհիվ նա կարողացավ արտակարգ հաջողություն ունենալ»։

Տաղանդավոր արտիստի ներուժը տարիներ առաջ նկատել և ուղղորդել է կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը։  Նա բարձր է գնահատում այն որակական թռիչքը, որն արձանագրել է Գերմանիայի Էսսենի Ֆոլկվանգ արվեստների համալսարանի սանը. «Ալեքսի հետ ես ծանոթացա իր ուսուցիչ Արմեն Բաբախանյանի միջոցով. նա ինձ մի օր ասաց, որ ունի աշակերտ, ով ստեղծագործում է, և կուզեր, որ ես լսեի․ դա մոտավորապես 5-6 տարի առաջ էր։ Այդ ժամանակից այն ահռելի աճը, որն ինքը շարունակական ապրում է, իհարկե, ոգևորում է։

Երեկ մենք ունկնդրեցինք իր կատարումներն արդեն Գերմանիայում ուսուցանելու ընթացքում. ահռելի աշխատանք է արված։ Սա իսկապես մի նվիրյալ անձնավորության աշխատանքի արդյունք է, նա ամբողջությամբ նվիրված է երաժշտությանը և երաժշտության մեջ է ապրում։

Իսկ երեկվա համերգն ուղղակի ապշեցուցիչ աշխատանք էր, և ես շատ ուրախանում եմ, որ նման երիտասարդություն կա մեզ մոտ և նման նվիրյալ անձինք։ Սա ոգևորիչ է և նաև խոսում է մեր գենոֆոնդի մասին, թե ինչ ենք մենք,  ովքեր ենք մենք և դեռ շատ բան ունենք անելու»։

Ինքը՝ դաշնակահարը, նոր միջավայրն ընդունում է շատ բնական ու հանգիստ, քանի որ երաժշտությունն իր համար պարզապես առօրյա է.

Ալեքսի համար դասական գործերը կատարելիս կարևոր է ունկնդրին սեփական ասելիքը տեղ հասցնելը. «Կարծում եմ` երաժշտության ուժն այսօր այն է, որ մենք մինչ օրս կատարում ենք հարյուրամյակներ առաջ գրված ստեղծագործություններ, բայց մեր առաքելությունը՝ իբրև կատարողներ, կարծում եմ՝ այդ երաժշտության մեջ տարբեր ժամանակներում նոր ասելիք գտնելն է»։

Իսկ իր ամենամեծ ու մարդկային երազանքի մասին խոսելիս երիտասարդ արտիստը նշում է. «Ես երազում եմ այս երաժշտությունը հասցնել ամբողջ աշխարհին, և եթե իմ երաժշտությունը կդիպչի հանդիսատեսից գոնե մեկին, այդ ժամանակ ես ինձ երջանիկ կզգամ»։

Մարդկային անմիջականություն, համաշխարհային մշակույթի արդիական ընկալում և բեմական բացառիկ թեթևություն․ Ալեքս Գևորգյանի երաժշտությունը հաստատ դիպավ ունկնդրի հոգուն։

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսանկարները՝ Դավիթ Ջվոթյանի

Հայաստանը կշարունակի գտնվել արևմուտքից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևին և Օդեսային. կան տnւժածներ Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը 11-ամյա դպրոցականը մկրատով հարձակվել է դասարանցու վրա և կտրել մազերըԹուրքական պաշտպանական ընկերությունները Ադրբեջանում կնքել են ավելի քան 500 միլիոն դոլարի պայմանագրեր «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարՓաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»Սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ, սա հայ ժողովրդի նկատմամբ, կամ միջազգային իրավունքի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ դատավարություն է. Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Այն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանՌուբիոն պահանջել է, որ Իրանի պատվիրակությունը անհապաղ հեռանա ԱՄՆ-ից. Axios Կայացավ երիտասարդ դաշնակահար Ալեքս Գևորգյանի մենահամերգը` ՀԲԸՄ-ի դահլիճում «Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»«Չայնիի» ոլորաններում բшխվել են «Dodge Dart»-ը և «Mercedes»-ը Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան. «Հրապարակ» Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՓաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով 14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է Հայտնի է` երբ կավարտվի Վրաստան – Հայաստան գազատարի մի հատվածի տեղափոխումը Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Ի հեճուկս վտանգավոր իրադարձությունների՝ իշխանությունը զբաղված է ապազգային արժեքների ներմուծմամբ. Տիգրան Աբրահամյան Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր ՀայաստանումԱֆղանստանում պակիստանյան հարվածների հետևանքով ինը մարդ է զոհվել Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկը «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար Վարդանյան